• Latest news

Քաղցկեղը շաքարախտով հիվանդ մարդկանց մահվան հիմնական պատճառն է դարձել. հետազոտություն

8 փետրվարի, 2021  12:22

Քաղցկեղը շաքարախտով հիվանդ մարդկանց մահվան հիմնական պատճառն է դարձել: Այս մասին ասվում է Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականների հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են The Lancet Diabetes & Endocrinology ամսագրում:

Հետազոտության հեղինակները 18 տարվա ընթացքում հետեւել են ավելի քան 300.000 շաքարախտով հիվանդի: Wellcome Trust-ի կողմից ֆինանսավորվող հետազոտությունը պարզել է, որ 2001-ից 2018 թվականներին շաքարախտով հիվանդ մարդկանց մոտ սրտի հիվանդությունն ու ինսուլտը դադարել են մահվան հիմնական պատճառները լինել, ինչպես 18 տարի առաջ էր:

Ընդհանուր առմամբ, հետազոտության անցկացման ժամանակահատվածում շաքարախտով հիվանդ մարդկանց մահացության մակարդակը նվազել է: Երկու սեռերի հիվանդների մոտ էլ նվազումն ավելի քան 30 տոկոս էր կազմել: Մյուս կողմից, սրտի հիվանդությունից եւ ինսուլտից մահվան դեպքերը նվազել են ամբողջ բնակչության շրջանում, այդ թվում` շաքարախտ չունեցողների:

Հետազոտության համաձայն` այսօր շաքարախտով հիվանդ մարդիկ ավելի շատ են վտանգված մահվան քաղցկեղից, դեմենցիայից, լյարդի հիվանդությունից եւ շնչառական վարակներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել