• Latest news

Նախարար. Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները նախատեսվում է սկսել մարտ ամսին

18 փետրվարի, 2021  12:26

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները նախատեսվում է սկսել արդեն մարտին: Պատվաստումները կիրականացվեն կամավոր հիմունքներով, իսկ դեղամիջոցը ռիսկային խմբերի քաղաքացիների համար կլինի անվճար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ըստ նրա` Հայաստանում փոքր թվով պատվաստանյութեր արդեն օգտագործվել են. մասնավորապես, մի ​​քանի մարդ պատվաստվել է Ռուսաստանի Դաշնությունից նվեր ստացած «Sputnik-V» դեղամիջոցով: Մոտ ապագայում Հայաստանն ավելի շատ դեղամիջոցներ կստանա եւ կկարողանա սկսել պատվաստումները բնակչության ավելի լայն շրջանակների համար:

Ռիսկային խմբերի մարդիկ կկարողանան պատվաստանյութն անվճար ստանալ, իսկ թե որքան կարժենա պատվաստանյութը մյուս քաղաքացիների համար, դեռ հայտնի չէ:

Նախարարը նշեց, որ երկիրը կներմուծի միայն այն պատվաստանյութերը, որոնք հաջողությամբ անցել են կլինիկական փորձարկումների երրորդ փուլը: Մասնագետների խումբը կգնահատի դրանց արդյունավետությունը, կողմնակի ազդեցությունների ռիսկը, արժեքը եւ կտա իր եզրակացությունը դրանց օգտագործման նպատակահարմարության մասին: Մինչ այժմ փորձագետները հաստատել են AstraZeneca-ի եւ Pfizer-ի, ինչպես նաեւ ռուսական Sputnik-ի պատվաստանյութերի օգտագործումը:

Իսկ Հայաստանի կողմից ներմուծվող պատվաստանյութերի քանակը կախված կլինի մի քանի գործոնից, այդ թվում` դրանց արժեքից եւ նրանից, թե որքան գումար կարող է պետությունը հատկացնել դրա համար:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել