• Latest news

ԱՀԿ. Մինչեւ 2050 թվականը յուրաքանչյուր 4-րդ մարդը լսողության հետ կապված խնդիրներ կունենա

2 մարտի, 2021  14:58

Մինչեւ 2050 թվականն աշխարհի յուրաքանչյուր չորրորդ բնակիչ լսողության հետ կապված խնդիրներ կունենա: Նման նախազգուշացմամբ է հանդես եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը` կոչ անելով ավելի շատ ներդրումներ կատարել կանխարգելման եւ բուժման մեջ:

Լսողության վերաբերյալ պատմության մեջ առաջին համաշխարհային զեկույցում նշվում է, որ լսողության հետ կապված խնդիրների բազմաթիվ պատճառներ (ինչպիսիք են վարակները, հիվանդությունները, բնածին արատները, աղմուկի ազդեցությունը եւ կենսակերպի ընտրությունը) կարելի է կանխարգելել:

Զեկույցում նաեւ միջոցառումների փաթեթ է առաջարկվում, որը տարեկան մեկ անձի համար 1.33 դոլար կարժենա: Ավելին, մասնագետների գնահատմամբ, տարեկան մոտ տրիլիոն ԱՄՆ դոլար է կորչում, քանի որ խնդիրը պատշաճ լուծում չի ստանում:

Զեկույցի համաձայն` ամբողջ աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ մարդը լսողության հետ կապված խնդիր ունի: Հաջորդ երեք տասնամյակների ընթացքում այս թիվը կարող է աճել ավելի քան 1.5 անգամ` 2.5 միլիարդ մարդ կազմելով` 2019-ին 1.6 միլիարդի համեմատ: Այդ 2.5 միլիարդից 700 միլիոնը 2050 թվականին որեւէ բուժում պահանջող բավական լուրջ հիվանդություն կունենա` 2019-ին 430 միլիոնի համեմատ:

Լսողության հետ կապված խնդիրների հիմնական պատճառն առողջապահական խնամքի մատչելիության բացակայությունն է, ինչը հատկապես նկատելի է ցածր եկամուտ ունեցող երկրներում, որտեղ դրանց բուժման համար ավելի քիչ մասնագետներ կան:

Քանի որ լսողության կորուստ ունեցող մարդկանց գրեթե 80 տոկոսն ապրում է այդպիսի երկրներում, նրանց մեծ մասն անհրաժեշտ օգնություն չի ստանում: Զեկույցում նշվում է, որ նույնիսկ ավելի լավ պայմաններով ավելի հարուստ երկրներում բժշկական օգնությունը հաճախ անհամաչափ է: Ճշգրիտ տեղեկատվության բացակայությունը եւ ականջների հիվանդությությունների եւ լսողության կորստի ստիգմատիզացիան նույնպես թույլ չեն տալիս մարդկանց անհրաժեշտ օգնություն ստանալ:

«Նույնիսկ բուժաշխատողների գիտելիքները հաճախ բավարար չեն ականջի հիվանդության եւ լսողության կորստի կանխարգելման, վաղ հայտնաբերման եւ բուժման համար»,- ասվում է զեկույցում:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է