• Latest news

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս կորոնավիրուսի կանխարգելման համար չօգտագործել հիդրօքսիքլորոքին

3 մարտի, 2021  12:52

Հիդրօքսիքլորոքինը խորհուրդ չի տրվում օգտագործել կորոնավիրուսի կանխարգելման համար: Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կորոնավիրուսային վարակի դեղորայքային կանխարգելման հարցով հայտարարության մեջ, որը հրապարակվել է  The BMJ-ում:

Medportal.ru-ի հաղորդմամբ՝ ԱՀԿ-ի նոր խորհուրդները հիմնված են ապացույցների վրա, որոնք հավաքվել են 6 հետազոտություններում, որոնց մասնակցել է ավելի քան 6000 մարդ: Մասնակիցների գրեթե կեսը վարակված մարդկանց հետ շփումից հետո ընդունել է հիդրօքսիքլորոքին կորոնավիրուսի կանխարգելման համար: Փորձագետները հետեւյալ եզրակացություններն են արել՝

  • Հիդրօքսիքլորոքինն էական ազդեցություն չունի մահացության եւ հոսպիտալացման վրա (ապացույցների բարձր մակարդակ);
  • Հիդրօքսիքլորոքինն էական ազդեցություն չունի լաբորատոր հաստատված կորոնավիրուսի վրա (ապացույցների միջին մակարդակ);
  • Հիդրօքսիքլորոքինի ընդունումը, ամենայն հավանականությամբ, կապված է հետազոտությունների մասնակիցների մոտ կողմնակի էֆեկտների զարգացման հետ:

ԱՀԿ մասնագետները կարծում են, որ մարդիկ չպետք է կորոնավիրուսի կանխարգելման համար հիդրօքսիքլորոքին օգտագործեն՝ անկախ նրանից, թե շփում ունեցել են վարակվածի հետ, թե՝ ոչ: Կազմակերպությունում վստահ են, որ գիտնականներն այլեւս չպետք է ուսումնասիրեն այդ դեղամիջոցի արդյունավետությունը կորոնավիրուսի կանխարգելման գործում:        

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է