• Latest news

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 6-8 տարեկան երեխաների թիվն աճել է է 4,8 անգամ. մասնագետ

3 մարտի, 2021  17:59

Վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակված 6-8 տարեկան երեխաների թիվն աճել է 4,8 անգամ՝ նախորդ 14 օրվա համեմատ: Հիվանդացությունն աճել է բոլոր տարիքային խմբերում, բայց այս խմբում նոր դեպքերի թվի աճն առավել նկատելի է: Այս մասին NEWS.am Medicine-ին տված հարցազրույցում ասաց Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի վարիչ Ռոմելլա Աբովյանը:

Նրա խոսքով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում 3-5 տարեկան երեխաների շրջանում հիվանդացությունն աճել է 1,6 անգամ, 6-17 տարեկան երեխաների շրջանում՝ 1,5 անգամ, իսկ 18-23 տարեկան երիտասարդների շրջանում` 1,4 անգամ:

Հիվանդացության աճի պատճառն, ըստ համաճարակաբանի, այն է, որ մարդիկ դադարել են պահպանել անվտանգության կանոնները` փողոցում, տրանսպորտում, դպրոցներում եւ այլ հաստատություններում:

Այսօր դպրոցների մեծ մասում, մասնագետի խոսքով, չեն պահպանում սոցիալական հեռավորության կանոնները: Դասասենյակներում դիմակներ չեն կրում, կամ սխալ են կրում՝ «ձեւի համար»: Արդյունքում երեխաները արագ վարակվում են միմյանցից:

«Այս ամենի պատճառով մենք այսօր արդեն շատ լուրջ իրավիճակ ունենք, եւ մտավախություն կա, որ առաջիկա շաբաթներին թվերը կարող են էլ ավելի աճել»,- ասաց մասնագետը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել