• Latest news

Մսի գործածումը կարող է կապ ունենալ 25 հիվանդությունների ռիսկի հետ

5 մարտի, 2021  09:51

Կարմիր, վերամշակված մսի եւ թռչնամսի գործածումը կարող է կապված լինել մի ամբողջ շարք ոչ քաղցկեղային պաթոլոգիաների զարգացման մեծ հավանականության հետ: Այս մասին նշված է հետազոտության մեջ, որը հրապարակվել է BMC Medicine ամսագրում:

Բժշկական մեծ թվով կազմակերպություններ խորհուրդ են տալիս կրճատել կարմիր եւ վերամշակված մսի գործածումը, քանի որ այն կարող է կապված լինել հաստ աղիքի քաղցկեղի, սիրտ-անոթային հիվանդություններիր եւ շաքարային դիաբետի զարգացման հավանականության հետ, հայտնում է Medportal.ru-ն:

Նոր հետազոտության հեղինակները վերլուծել են 25 ոչ քաղցկեղային պաթոլոգիաների եւ տարբեր տեսակի մսի գործածման միջեւ կապը: Հետազոտությունը ցույց է տվել, որ մասնակիցները, որոնք հայտնել են մսի պարբերական գործածման մասին (շաբաթական 3 եւ ավելի անգամ), ավելի հաճախ են բախվել առողջական խնդիրների, քան միս հազվադեպ գործածողները:

Կարմիր եւ վերամշակված մսի հաճախակի գործածումը կապված է սրտի իշեմիկ հիվանդության, թոքաբորբի, շաքարային դիաբետի, աղիներում պոլիպների եւ դիվերտիկուլների առաջացման մեծ ռիսկի հետ: Օրվա սննդաբաժնում հաջորդ յուրաքանչյուր 70 գրամի ավելացման դեպքում սրտի իշեմիկ հիվանդության առաջացման հավանականությունը մեծանում է 15 տոկոսով, իսկ դիաբետի՝ 30 տոկոսով:

Թռչնամսի գործածումը կապված է գաստրոէզոֆագալ ռեֆլյուքսային հիվանդության, գաստրիտի, դուոդենիտի եւ դիաբետի առաջացման հավանականության հետ: Դրա օրական գործածման 30 գրամով ավելացումը կապված է գաստրոէզոֆագալ ռեֆլյուքսային հիվանդության առաջացման հավանականության 17 տոկոսով եւ դիաբետի հավանականության 14 տոկոսով աճի հետ:

Հայտնաբերված կապն ավելի թույլ է եղել մարմնի ավելի փոքր զանգվածով մարդկանց շրջանում: Գիտնականների կարծիքով՝ մսի վնասը կարող է մասամբ պայմանավորված լինել այն հանգամանքով, որ դրա սիրահարները հաճախ ավելի գեր են:

Մյուս կողմից՝ գիտնականները հայտնաբերել են, որ կարմիր մսի եւ թռչնամսի գործածումը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ առողջության որոշ ցուցանիշների վրա: Օրինակ՝ երկաթի դեֆիցիտային անեմիայի հավանականությունը կրճատվել է 20 տոկոսով եւ 17 տոկոսով՝ համապատասխանաբար մսի գործածման յուրաքանչյուր 50 գրամի եւ թռչնամսի յուրաքանչյուր 30 գրամի ավելացման դեպքում: Հետազոտության հեղինակները շեշտել են, որ միս չուտող մարդիկ պետք է երկաթ ստանան այլ աղբյուրներից:

Հարկ է հաշվի առնել, որ այս հետազոտությունն ամենեւին չի ապացուցում, որ իբր մսի գործածման կրճատումը կարող է կանխել հիվանդությունները: Սակայն այս տվյալներն ընդհանուր առմամբ համապատասխանում են ավելի քիչ կարմիր եւ վերամշակված միս ուտելու ընթացիկ հանձանարարականներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել