• Latest news

Հույս` միլիոնավոր մարդկանց համար. ՄԻԱՎ-ից բուժվել է աշխարհում երկրորդ մարդը

11 մարտի, 2021  17:55

Արգենտինայում գրանցվել է ՄԻԱՎ վարակից մարդու «բնական ճանապարհով» բուժման երկրորդ դեպքը: Սա հույս է ներշնչում աշխարհում 38 միլիոն մարդկանց համար, ովքեր այսօր ապրում են ՄԻԱՎ-ով:

Խոսքն Էսպերանսա քաղաքում բնակվող շուրջ 30 տարեկան մի կնոջ մասին է, որի արյան մեջ այլեւս իմունոդեֆիցիտի վիրուս չկա: Բուժումը տեղի է ունեցել ախտորոշումից 8 տարի անց: Այս մասին Հարվարդից ժամանած մի խումբ գիտնականներ հայտարարել են ՄԻԱՎ-ի բուժման ոլորտի փորձագետների միջազգային հանդիպման ժամանակ:

Կնոջ անունը չի հաղորդվում, նրան «Էսպերանսայից հիվանդ» են կոչում, եւ նա աշխարհում երկրորդ մարդն է, ում մոտ վիրուսն ինքնուրույն է անհետացել: Առաջինը 67-ամյա Լորին Վիլլենբերգն է Սան Ֆրանցիսկոյից, ում գտել էին անցյալ օգոստոսին:

Մասնագետների կարծիքով` օրգանիզմի` վիրուսից ինքնուրույն ազատվելու կարողությունը մոտեցնում է այն ժամանակը, երբ մարդկությունը կարող է դեղամիջոց ստեղծել, որը հիմնված կլինի այս հետաքրքրաշարժ երեւույթի վրա:

Ըստ The Times-ի` ՄԻԱՎ-ից վերականգնվելու բնական ունակությամբ երկրորդ հիվանդի հայտնաբերումը ցույց է տալիս, որ բնության մեջ կան ՄԻԱՎ վարակակիրներ, ովքեր ինքնուրույն են բուժվել:

Նշենք, որ «Էսպերանսայից հիվանդի» նախկին ընկերոջ մոտ ՄԻԱՎ էր ախտորոշվել 2013 թվականին: Ավելի ուշ նա մահացել էր ՁԻԱՀ-ից: Նրա ներկայիս զուգընկերը եւ նորածին երեխան ՄԻԱՎ չունեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll