• Latest news

Կորոնավիրուսի հետքերը փակ տարածքներում պահպանվում են մինչեւ 28 օր. գիտնականներ

26 մարտի, 2021  11:12

Կորոնավիրուսային վարակի հետքերը վարակվածների կողմից օգտագործված իրերի վրա կարող են պահպանվել մինչեւ 28 օր: Նման եզրակացության են հանգել Գուանչժոուի՝ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի վարակաբանները: Նրանց հետազոտությունը հրապարակվել է International Journal of Infectious Diseases ամսագրում:

2020-ի գարնանը մասնագետները հետազոտել են հյուրանոցային համարները, որոնցում COVID-19-ով վարակված 39 մարդ է կարանտին անցել: Պարզվել է, որ վարակը ներսում պահպանվել է մինչեւ 28 օր: Չորս շաբաթ անընդմեջ վիրուսը հայտնաբերվում էր լոգարանի լվացարանի վրա: Կոյուղու անցքի մեջ այն ​​պահպանվել է երեք շաբաթ, զուգարանի նստատեղին՝ երկու շաբաթ: Կորոնավիրուսի հետքերը տարբեր մակերեսների վրա մնացել են միջինում հինգ օր:

Համարներում մակերեսների վրա կորոնավիրուսի հետքերի առկայությունը կամ բացակայությունը ստուգվել է քսուքների միջոցով, որոնք այնուհետեւ ՊՇՌ թետի են ենթարկվել: Ամենից հաճախ վիրուսի հետքերը հայտնաբերվել են բաժակների (100 տոկոս դեպքերում), լվացարանների (12.82 տոկոս), զուգարանի նստատեղերի (7.89 տոկոս), հեռախոսների (5.56 տոկոս) եւ մահճակալի կողքի սեղանիկների վրա (5.56 տոկոս):


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է