• Latest news

Գիտնականները գտել են կրծքագեղձի քաղցկեղի վտանգավոր տեսակի պատճառը

30 մարտի, 2021  23:22

Ավստրալացի գիտնականները գտել են այն գենը, որը պատասխանատու է կրծքագեղձի քաղցկեղի առավել ագրեսիվ եւ վտանգավոր տեսակի զարգացման համար: Այս մասին պատմում է Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածը:

Հորմոնազգայուն կրծքագեղձի քաղցկեղի աճը կախված է այնպիսի հորմոնների առկայությունից, ինչպիսիք են պրոգեստերոնը եւ էստրոգենը: Քաղցկեղի այս տեսակը սովորաբար զգայուն է հորմոնալ թերապիայի նկատմամբ, սակայն հիվանդների մի փոքր մասը տառապում է էստրոգեն-ռեցեպտոր-դրական (ER +) հատուկ տեսակի քաղցկեղից, որը կոչվում է IntClust2 եւ համարվում է կրծքագեղձի քաղցկեղներից ամենամահացուն: Այս տեսակի մետաստազները հաճախ թափանցում են ավշային հանգույցներ եւ տարածվում ամբողջ օրգանիզմում, ինչը հանգեցնում է այս հիվանդությամբ տառապող հիվանդների կեսի մահվանը:

Հետազոտողները ուսումնասիրել են կրծքագեղձի քաղցկեղի 119 նմուշներ եւ պարզել, որ IntClust2-ը բնութագրվում է ԴՆԹ շրջանի զգալի ուժեղացումով (այսինքն` ձեւավորվում են լրացուցիչ օրինակներ)՝ 11 քրոմոսոմներում, որտեղ գտնվում է AAMDC գենը: Երբ գիտնականները մկների մոտ իջեցրել են AAMDC-ի մակարդակը կրծքի քաղցկեղի բջիջներում, մեծ թվով չարորակ բջիջներ ենթարկվել են ծրագրավորված բջջային մահվան:

Հորմոնալ բուժումը ուռուցքին զրկում է աճի համար օգտագործվող հորմոններից, սակայն AAMDC-ի լրացուցիչ օրինակները կարող են պաշտպանել ուռուցքը թերապիայից: Արդյունքում, ուռուցքները ի վիճակի են պահպանել աճը նյութափոխանակության սթրեսի պայմաններում: AAMDC-ի ուժեղացումը նկատվում է նաեւ քաղցկեղի որոշ այլ տեսակների մոտ (ձվարանների, շագանակագեղձի եւ թոքերի), ինչը կարող է բուժման հանդեպ դրանց անընկալունակ լինելու պատճառը լինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել