• Latest news

Որոշ կոսմետիկ միջոցներ կարող են մեծացնել էնդոմետրիոզի զարգացման ռիսկը

7 ապրիլի, 2021  23:28

Որոշ կոսմետիկ միջոցներ կարող են մեծացնել էնդոմետրիոզի զարգացման ռիսկը: Այս մասին ասվում է Գրենադայի համալսարանի եւ Սան-Սեսիլիո-դե-Գրանադա կլինիկական հիվանդանոցի գիտնականների հետազոտության մեջ:

Medical Express-ի հաղորդմամբ՝ մի շարք կոսմետիկ միջոցների, այդ թվում՝ դեմքի համար դիմակների, շրթներկի, դեմքի կրեմների, եղունգների եւ մազերի լաքի, մազերի ներկի օգտագործումը կարող է կապ ունենալ էնդոմետրիոզմի զարգացման բարձր հավանականության հետ:

Գիտնականները որոշել են պարաբենների եւ բենզոֆենոնների ներքին մակարդակները 124 կանանց մոտ (էնդոմետրիոզով եւ առանց), ինչպես նաեւ մանրամասն տեղեկություններ են հավաքել, թե յուրաքանչյուր կին որքան հաճախ է օգտագործում կոսմետիկ միջոցներ:

Այդ ամենը ցույց է տվել հստակ կապ տարբեր կոսմետիկ միջոցների եւ պարաբենների եւ բենզոֆենոնների ավելի բարձր ներքին մակարդակի միջեւ: Եվ այս մի շարք բաղադրիչների ներքին մակարդակները կապված են էնդոմետրիոզի ռիսկի հետ: Նախկինում այս միացությունները զուգակցվել են նաեւ կրծքագեղձի քաղցկեղի, ճարպակալման եւ շաքարախտի զարգացման հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել