• Latest news

Ռուսաստանում կենդանիների համար կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութն են թողարկել

30 ապրիլի, 2021  12:06

«Ռոսսելխոզնադզոր»-ի ենթակայության տակ գտնվող «Կենդանիների պաշտպանության դաշնային կենտրոնը» կենդանիների համար կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութն է թողարկել:

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, պատվաստանյութի առաջին խմբաքանակը կազմում է 17 000 դեղաչափ: Դրանք կուղարկվեն Ռուսաստանի մի շարք շրջաններ:

«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարի խորհրդական Յուլիա Մելանոն նշել է, որ երկրի շուկան հետաքրքրված է «Կառնիվակ-Կովա»-ի ձեռքբերմամբ, ավելին, պատվաստանյութի նկատմամբ հետաքրքրություն է առաջացել Գերմանիայում, Հունաստանում, Լեհաստանում, Ավստրիայում, Ղազախստանում, Տաջիկստանում, Մալայզիայում, Թաիլանդում, Հարավային Կորեայում, Լիբանանում, Իրանում եւ Արգենտինայում: Մոտ 20 կազմակերպություն պատրաստ է բանակցել դեղամիջոցի գրանցման ու մատակարարումների շուրջ:

Մելանոյի խոսքով՝ այժմ ինստիտուտի արտադրական հզորությունը թույլ է տալիս ամսական մինչեւ 3 մլն դեղաչափ արտադրել: Հեռանկարում ծավալը կարող է ավելանալ մինչեւ 5 մլն դեղաչափ:

Այժմ «Կառնիվակ-Կովա»-ն համարվում է կենդանիների համար աշխարհում առաջին գրանցված դեղամիջոցը: Մինչկլինիկական հետազոտությունները, որոնք սկսվել են 2020 թվականի օգոստոսին, ցույց են տվել մի շարք կենդանիների համար դեղամիջոցի արդյունավետությունն ու անվտանգությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել