• Latest news

Ի՞նչպիսի խնդիրների մասին կարող է վկայել գիշերային քրտնարտադրությունը

13 մայիսի, 2021  20:29

Գիշերային քրտնարտադրությունը, որը կապված չէ ննջասենյակում չափազանց բարձր ջերմաստիճանի հետ, կարող է վկայել որոշ խնդիրների եւ հիվանդությունների մասին:

Հորմոնալ խնդիրներ

Հորմոնալ համակարգի հետ կապված խնդիրները կանանց մոտ բավականին հաճախ գիշերային քրտնարտադրության են հանգեցնում: Այս խնդրի պատճառը, օրինակ, կարող է լինել էստրոգենի ցածր մակարդակը կամ տատանումները: Բացի այդ, դա կարող է տեղի ունենալ երեխայի ծնվելուց հետո, հակաբեղմնավորիչ հաբեր ընդունելուց, ինչպես նաեւ պերիմենոպաուզի եւ մենոպաուզայի ժամանակահատվածներում:

Դեղամիջոցներ

Որոշ դեղամիջոցներ, ինչպիսիք են հակադեպրեսանտները, նույնպես կարող են գիշերային քրտնարտադրության հանգեցնել:

Շաքարի մակարդակն արյան մեջ

Մարդը կարող է նաեւ քրտնել գիշերը հիպոգլիկեմիայի՝ արյան մեջ շաքարի ցածր մակարդակի պատճառով: Այս խնդրին կարող է հանգեցնել ինսուլինի կամ շաքարախտի դեմ պերորալ դեղամիջոցների ընդունումը:

Սթրես

Սթրեսը եւս կարող է գիշերային քրտնարտադրության հանգեցնել: Բանն այն է, որ սթրեսն ազդում է մակերիկամների աշխատանքի եւ դրանց վրա կորտիզոլ հորմոնի արտադրության վրա, ինչն ազդում է նաեւ քրտնարտադրության առանձնահատկությունների վրա:

Հիպերհիդրոզ

Այս խնդրով մարդկանց մոտ մարմինը կարող է առանց որեւէ բժշկական պատճառի քրտինք արտադրել: Սովորաբար այս խանգարմամբ մարդիկ քրտնում են մարմնի որոշակի տարածքներում, իսկ դրա մնացած մասը չոր է մնում:

Վտանգավոր հիվանդություններ

Գիշերային քրտինքը կարող է նաեւ այնպիսի հիվանդությունների ախտանիշ լինել, ինչպիսիք են տուբերկուլյոզը, ՄԻԱՎ-ը, լեյկոզը, քաղցկեղը (հատկապես՝ լիմֆոման): Բայց, որպես կանոն, նման հիվանդությունների դեպքում նաեւ այլ ախտանիշներ են ի հայտ գալիս, որոնք կարելի է նկատել օրվա ընթացքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել