• Latest news

Իմաստ ունի՞ արդյոք սովորական քաղցրավենիքները մեղրով փոխարինել

30 մայիսի, 2021  11:23

Նիհարելու կամ առողջ ապրելակերպ վարելու ցանկություն ունեցող որոշ մարդիկ «սովորական» քաղցրավենիքները փոխարինում են մեղրով՝ այն համարելով ավելի առողջ այլընտրանք: Սակայն, ըստ սննդաբան եւ էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանի, նման փոխարինումն անիմաստ է, քանի որ իրականում մեղրը ոչնչով չի տարբերվում մյուս քաղցրավենիքներից՝ այն պարունակում է շատ շաքար, որն օրգանիզմի վրա նույն կերպ է ազդում, ինչպես ցանկացած այլ քաղցր մթերքներում պարունակվող շաքարը:

Մեղվի մեղրը իրենից ներկայացնում է մեղրակիր մեղվի խպիպում մասամբ մարսված նեկտար կամ որոշ բույսերի շաքարային արտադրանք: 100 գրամ մեղրը պարունակում է մոտ 304 կալորիա եւ 82 գրամ շաքար: Այն պարունակում է նաեւ շատ կալիում, նատրիում եւ այլ միկրոէլեմենտներ:

Ինչպես նշեց մասնագետը NEWS.am Medicine-ի հետ զրույցում, նույնիսկ առավել «բնական» կամ «իսկական» մեղրը ոչ այլ ինչ է, քան մեծ քանակությամբ շաքար պարունակող մթերք:

Խոսելով մեղրի «բնականության» մասին՝ մարդիկ սովորաբար նկատի ունեն այն մթերքը, որի ստեղծման ժամանակ մեղուներին քաղցր ջուր չեն տվել: Սակայն, անկախ այն բանից, թե ինչով են սնվել մեղուները, նրանց արտադրանքը, միեւնույն է, ստացվում է հսկայական քանակությամբ շաքար պարունակող նյութ։

Կարե՞լի է արդյոք շաքարախտով մարդկանց մեղր օգտագործել։

Ինչպես նշեց Հասմիկ Աբովյանը, սովորաբար կարիք չկա, որ շաքարախտով հիվանդները քաղցրավենիքն ամբողջությամբ բացառեն իրենց սննդակարգից՝ շատ դեպքերում քիչ քանակությամբ քաղցրավենիք, այդ թվում՝ մեղր, նրանք կարող են իրենց թույլ տալ, բայց դա չի նշանակում, որ նրանց կարելի է անսահմանափակ քանակությամբ մեղր ուտել:

Բացի այդ, ինչպես նշեց մասնագետը, շաքարախտ ունեցող մարդկանց կարելի է մեղր ուտել, եթե դեղամիջոցների կամ ինսուլինի ավելցուկի պատճառով նրանց արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կտրուկ նվազում է՝ նման իրավիճակներում մեղրը, ինչպես նաեւ ցանկացած այլ քաղցրավենիք, կօգնի բարձրացնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը եւ խուսափել խնդիրներից, որոնք կարող են առաջանալ դրա կտրուկ անկումից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է