• Latest news

Ինչպե՞ս արդյունավետ նիհարել եւ կրկին չգիրանալ. մասնագետների խորհուրդները

6 հունիսի, 2021  11:44

Ավելորդ քաշից ազատվելը հեշտ չէ, իսկ նոր քաշը պահպանելը եւ կրկին չգիրանալը ավելի բարդ է: Ամերիկացի դիետոլոգները պատմել են՝ ինչ պետք է անել երկու նպատակներին հասնելու համար:

Նյու Յորքից բժիշկ դիետոլոգ Սամանթա Քեսեթին համարում է, որ նիհարելու եւ արդյունքներն ամրապնդելու համար բավական չէ միայն քիչ ուտելը եւ շատ շարժվելը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նախ փոխել կենսակերպն ընդհանուր առմամբ եւ հրաժարվել մի շարք վնասակար սովորություններից դարձյալ չգիրանալու համար:

Մասնագետի խոսքով՝ շատ կարեւոր է ձեռք բերել նախաճաշը բաց չթողնելու եւ առավոտյան սպիտակուցով հարուստ մթերք, օրինակ,  հնդկաձավարի յոգուրտ եւ ձու ուտելու սովորություն: Երեկոյան, նրա կարծիքով, պետք է զերծ մնալ շատ ուտելուց, քանի որ դա կարող է առաջացնել քնի հետ կապված խնդիրներ, որոնք կարող են հանգեցնել հաջորդ օրը քաղցի զգացողությանը:

Քեսեթին նաեւ խորհուրդ է տալիս ամբողջովին հրաժարվել քաղցր գազավորված ըմպելիքներից, քանի որ այդպիսի ըմպելիքներն ունեն շատ բարձր կալորիականություն, սակայն չեն հագեցնում հագեցվածությանը:

Նրա գործընկեր Սառա Քրիգերը խորհուրդ է տալիս նիհարողներին կենտրոնացնել ուշադրությունը մարմնի արտաքին փոփոխությունների եւ հագուստի չափսի, եւ ոչ կշեռքի թվերի վրա: Նա նաեւ խորհուրդ է տալիս թույլ տալ փոքր քանակությամբ շոկոլադ կամ այլ քաղցրավենիք, եթե ցանկանում եք: Սակայն քաղցր ուտելուց առաջ անհրաժեշտ է օգտագործել սպիտակուցով հարուստ սնունդ եւ բանջարեղեն:

Բացի այդ, եթե մարդն իր մոտ նկատում է վնասակար սննդային սովորություններ, մասնագետը խորհուրդ է տալիս դիմել հոգեբանի:

Դիետոլոգ Էմի Գորինն իր հերթին նշել է, որ օգտակար է ինչ-որ բան ուտել 3-5 ժամը մեկ անգամ, որպեսզի քաղցի զգացողություն չառաջանա: Սնունդն ընդունելուց առաջ, մասնագետի խոսքով, օգտակար է ըմպել 1-2 բաժակ ջուր: Գորինը նաեւ կոչ է արել ուշադրություն դարձնել ընդեղենին եւ դեսերտներին, որոնք պատրաստված են բացառապես բուսական մթերքի հիման վրա: Ամենակարեւորը, բժշկի խոսքով, բալանսավորված սնվելն է եւ արդյունքին համբերատար սպասելը, ոչ թե ծայրահեղացված եւ կարճաժամկետ դիետաները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել