• Latest news

Ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել սուրճը տեսողության համար

8 հունիսի, 2021  19:36

Մեծ քանակությամբ կոֆեին օգտագործող մարդկանց մոտ գլաուկոմայի զարգացման ռիսկը երեք անգամ ավելի է, եթե առկա է աչքի բարձր ճնշման ժառանգական հակում: Այս մասին նախազգուշացնում են Մաունթ Սինայ բժշկական կենտրոնի՝ Իկանա բժշկական դպրոցի մասնագետները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են ամսագրում:

MedicalXpress-ի հաղորդմամբ՝ ուսումնասիրության հեղինակները վերլուծել են ավելի քան 120,000 հիվանդների գրառումներ, որոնք հավաքվել են 2006-2010 թվականներին: Կամավորները, որոնք տրամադրել են նաեւ իրենց ԴՆԹ նմուշները, 39-ից 73 տարեկան են եղել: Նրանք լրացրել են դիետիկ հարցաթերթիկներ՝ նշելով, թե կոֆեին պարունակող որքան ըմպելիք եւ սնունդ են օրական օգտագործում եւ ինչ չափաբաժնով: Հետազոտողները ստուգել են նաեւ գլաուկոմայի առկայությունը ընտանեկան պատմության մեջ:

3 տարի անց չափել են մասնակիցների ներակնային ճնշումը եւ զննել են աչքերը: Ընդհանուր առմամբ, կոֆեինի շատ օգտագործումը կապված չի եղել ավելի բարձր ներակնային ճնշման կամ գլաուկոմայի ռիսկի հետ: Այնուամենայնիվ, կամավորների մեկ քառորդի մոտ, որոնք ունեն գլաուկոմայի գենետիկ բարձր հակում, սերը սուրճի եւ կոֆեին պարունակող մթերքների հետ կապված է ներակնային ճնշման եւ գլաուկոմայի զարգացման մեծ ռիսկի հետ: 

Ինչպես պարզվել է, օրական ավելի քան 480 միլիգրամ սուրճի օգտագործումը (համարժեք մոտավորապես 4 բաժակ սուրճի) նպաստել է աչքի ճնշման բարձրացմանը 0,35 միլիմետր սնդիկի սյան մակարդակի: Բարձր գենետիկ ռիսկի դեպքում օրական մոտ 3 բաժակ սուրճ օգտագործելը 3,9 անգամ ավելացրել է գլաուկոմայի ռիսկը՝ համեմատած նրանց հետ, ովքեր կոֆեին քիչ են օգտագործել կամ ընդհանրապես չեն օգտագործել:

Գլաուկոմայի դեպքում ներակնային ճնշումը գերազանցում է նորման, ինչի հանգեցնում է տեսողության հետ կապված անդառնալի խնդիրների՝ ներառյալ տեսողության սրության եւ տեսողական դաշտի նվազում, ինչպես նաեւ օպտիկական նյարդի ատրոֆիա: Բուժումը կարող է դանդաղեցնել հիվանդության զարգացումը, որը հանգեցնում է կուրության:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է