• Latest news

Ի՞նչ կողմնակի ազդեցություններ կարող են լինել AstraZeneca պատվաստանյութի պատճառով

10 հունիսի, 2021  09:45

Էդինբուրգի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները վերլուծել են կորոնավիրուսի դեմ AstraZeneca կամ Pfizer/BioNTech պատվաստանյութերի առաջին չափաբաժինն ստացած 2.5 մլն շոտլանդացու ինքնազգացողության մասին տվյալները։ Նրանց խոսքով՝ AstraZeneca պատվաստանյութն իսկապես  որոշ կողմնակի ազդեցություններ է թողնում։

Համաձայն հետազոտության, որի արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում, AstraZeneca ստացած որոշ պացիենտների մոտ նկատվել են արյան մակարդելիության թույլ խախտումներ եւ դրա հետ կապված արյունահոսություններ։ Ավելի հազվադեպ գրանցվել են հակառակ ռեակցիայի դեպքեր՝ բարձրացված թրոմբոգոյացում։ Pfizer դեղամիջոցը նման կողմնակի ազդեցություններ չի թողել։

Մասնագետների խոսքով՝ կողմնակի ազդեցությունների հաճախականությունը՝ կապված AstraZeneca-ով պատվաստվածների արյան մակարդելիության խախտման հետ, կազմում է 1,13 դեպք 100 000 մարդու հաշվարկով։ Ամենամեծ ռիսկ նկատվել է ավագ տարիքի կամ քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ։

Գիտնականների խոսքով՝ երկու պատվաստանյութն էլ ընդհանուր առմամբ լավ են ընդունվում մարդկանց մոտ։ Իսկ AstraZeneca-ի հետ կապված ռիսկերը շատ փոքր են եւ համադրելի այլ պատվաստանյութերի (հեպատիտ B-ի, կարմրուկի, համաճարակային պարոտիտի եւ կարմրախտի, ինչպես նաեւ գրիպի դեմ) կողմնակի ազդեցությունների հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է