• Latest news

Կորոնավիրուսի հնդկական շտամը կարող է փտախտի հանգեցնել

11 հունիսի, 2021  11:30

Կորոնավիրուսի հնդկական շտամը կարող է փտախտի հանգեցնել:

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, հնդկական շտամը կարող է այնպիսի ախտանիշներ առաջացնել պացիենտի մոտ, որոնք նա չի նկատում, օրինակ՝ լսողության խախտում, ստամոքսի խանգարում, թրոմբի առաջացում, որոնք էլ հանգեցնում են փտախտի:

Այժմ այդ շտամը տարածված է Անգալիայում եւ Շոտլանդիայում:

Մումբայից բժիշկների խոսքով՝ փտախտի զարգացման հանգեցնող միկրոթրոմբների ձեւավորումը վերջին շրջանում հաճախացել է:

Կորոնավիրուսով որոշ պացիենտներ դիմում են նաեւ լսողության կորստի, պարանոցի հատվածում այտուցի եւ տոնզիլիտի ծանր ձեւի հետ կապված խնդիրներով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll