• Latest news

COVID-19-ի ընդհանուր ախտանիշները փոխվել են. գիտնականներ

14 հունիսի, 2021  15:05

COVID-19-ի ընդհանուր ախտանիշները փոխվել են: Այս մասին հայտնում են Լոնդոնի թագավորական քոլեջի հետազոտողները:

Ինչպես հայտնում է The Mirror-ը, կորոնավիրուսի ամենատարածված ախտանիշներց են գլխացավը, հարբուխը եւ կոկորդի ցավը: Նախկինում հիմնական ախտանիշներ էին համարվում չոր հազը, հարբուխը եւ հոգնածությունը:

Գենետիկ համաճարակաբանության պրոֆեսոր Թիմ Սպեկտորը նշել է,որ  կորոնավիրուսի «հնդկական տարբերակը» սովորաբար դրսեւորովում է որպես սովորական հարբուխ: Այդ պատճառով նման ախտանիշներով մարդիկ պետք է պարտադիր թեստավորում անցնեն, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածումը:

«Մարդը չի գիտակցում դա: Նա կարծում է, որ դա ինչ-որ սեզոնային հարբուխ է, եւ գնում է միջոցառումների, վարակում մյուսներին: Մենք ուսումնասիրում ենք հիմնական ախտանիշները: Եվ այժմ դրանք այդպիսին չեն, ինչպես նախկինում»,-ասել է մասնագետը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։