• Latest news

5 սննդամթերք, որոնք կօգնեն պահպանել մտքի պարզությունը

26 հունիսի, 2021  13:14

Որոշ սննդամթերքներ շատ օգտակար են համարվում ուղեղի համար. դրանք աջակցում են այդ օրգանի գործունեությանը, դանդաղեցնում դրա դեգեներատիվ տարիքային փոփոխությունները եւ օգնում են պահպանել մտքի պարզությունը:

Կանաչ տերեւավոր բանջարեղեն

Սննդաբան եւ գրող Ֆրենսիս Լարգման-Ռոթը պնդում է, որ տերեւավոր կանաչ բանջարեղենը շատ օգտակար է ուղեղի համար: Հետազոտությունները ցույց են տալիս, որ բանջարեղենի, ինչպիսիք են կաղամբը, սպանախը, դանդաղեցնում են մեծահասակների ճանաչողական անկումը: Խորհուրդ է տրվում օրական օգտագործել մեկ բաժին կանաչ բանջարեղեն:

Խաղող

Խաղողն օգտակար է նաեւ ուղեղի համար, եւ համարվում է, որ դա նպաստում է արյան առողջ հոսքին եւ արյան ճնշմանը, ինչպես նաեւ նվազեցնում է ուղեղի օքսիդատիվ սթրեսը, ինչը բարենպաստ ազդեցություն ունի ուղեղի աշխատանքի վրա: Ընկույզը պոլիֆենոլներ, տոկոֆերոլներ եւ պոլիոհամակարգային ճարպաթթուներ է պարունակում, որոնք օգնում են պայքարել բորբոքման դեմ եւ հակաօքսիդիչ ազդեցություն ունեն:

Հատապտուղներ

Հատապտուղները, ըստ մասնագետի, նույնպես օգտակար են ուղեղի համար: Օրինակ, մեկ բաժակ թարմ հապալասը վիտամին C, ինչպես նաեւ մանգան, վիտամին K եւ անտոցիաններ է պարունակում, որոնք գունավորում են հատապտղի մաշկը: Հատապտղի անտոցիանները կարեւոր դեր են խաղում ուղեղի պաշտպանության գործում: Հապալասն օգտագործվում է սննդային մոդելների բազմազան կլինիկական փորձարկումներում, այդ թվում՝ միջերկրածովյան, DASH եւ UMA դիետաների, քանի որ նպաստում են հատուկ սննդակարգի միջոցով ուղեղի առողջության պահպանմանը:

Ձիթապտղի ձեթ

Ուղեղի առողջության համար օգտակար է համարվում նաեւ առաջին մզման ձիթապտղի ձետը: Այն ֆենոլներ է պարունակում, որոնք օգնում են ուղեղն առողջ պահել՝ նվազեցնելով բորբոքային պրոցեսները: Համարվում է, որ ձիթապտղի յուղի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է Ալցհայմերի, Պարկինսոնի եւ ամիոտրոֆ սկլերոզի զարգացման ռիսկը:

Յուղոտ ձուկ

Յուղոտ ձկները, այդ թվում՝ սաղմոնը, թյունոսը եւ ծովատառեխը, օմեգա-3 ճարպաթթուներ են պարունակում՝ բազմահագեցած ճարպի տեսակ, որն օգնում է պաշտպանել ուղեղը եւ կարող է նվազեցնել Ալցհայմերի հիվանդության զարգացման ռիսկը:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է