• Latest news

Հայ բժիշկները 25 կիլոգրամանոց ուռուցք են հեռացրել

25 հունիսի, 2021  15:35

Հայ բժիշկները հսկայական ուռուցք են հեռացրել, որը կշռում էր 25 կգ:

Օնկոգինեկոլոգիայի բաժնի վարիչ, պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմեց, որ 44-ամյա պացիենտի մոտ, ով ծանր վիճակով դիմել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան օնկոլոգիայի ազգային կենտրոն, որովայնը մեծացած է եղել, նրա մոտ սրտխառնոց, աղիքային անանցանելիություն եւ անեմիա է եղել:

Անամնեզի հավաքման ընթացքում պարզվել է, որ կնոջ մոտ խնդիրները սկսվել են դեռեւս 2 տարի առաջ, սակայն այդ ընթացքում նա չի դիմել բժշկի:

Պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանը, բժիշկ Արթուր Բոյաջյանը եւ անեսթեզիոլոգ Արա Պապյանը վիրահատել են պացիենտին: Վիրահատության ընթացքում կատարվել է արգանդի էքստիրպացիա հավելումներով եւ մեծ ճարպոնի հեռացում։

Այժմ պացիենտը վերականգնվում է վիրահատությունից հետո, հետվիրահատական բարդություններ նրա մոտ չեն եղել:

Գագիկ Ջիլավյանը նշեց, որ նման վիրահատությունները շատ բարդ չեն համարվում ու բավական հաճախ են անցկացվում, սակայն 25 կգ կշռող ուռուցք, իհարկե, ամեն օր չի հանդիպում:  

Ուռուցքը հեռացնելու տեսանյութը կարելի է դիտել հետեւյալ հղումով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll