• Latest news

Օրվա ո՞ր ժամին է ճիշտ պաղպաղակ ուտելը

3 հուլիսի, 2021  10:46

Ե՞րբ է պաղպաղակ ուտելը ճիշտ՝ առողջ մնալու եւ ավելորդ քաշ չհավաքելու համար: Այս մասին իր կարծիքն է հայտնել սննդաբան Թամարա Պրունցեւան (Ռուսաստան):

Նրա խոսքով՝ կարեւոր են պաղպաղակ ուտելու ժամը եւ դրա չափաբաժինը: Նորմալ քաշ ունեցող մարդը կարող է մեկ բաժակ պաղպաղակ ուտել որպես երկրորդ նախաճաշ, հատկապես շոգ եղանակին: Այնուամենայնիվ, գիշերային ժամերին խորհուրդ չի տրվում պաղպաղակ ուտել, նույնիսկ եթե այն ցածր կալորիականություն ունի:

Փորձագետը խորհուրդ է տալիս շաբաթական ուտել ոչ ավելի, քան 200 գրամ պաղպաղակ: ​​ Չափաբաժնի ավելացումը կարող է հանգեցնել ԼՕՌ պաթոլոգիաների զարգացմանը եւ վնասել ոչ միայն կոկորդին, այլեւ կապաններին:

Մասնագետի խոսքով՝ քանի որ պաղպաղակը բարձր կալորիականությամբ աղանդեր է՝ շաքարի եւ ճարպի մեծ պարունակությամբ, այն խորհուրդ չի տրվում շաքարային դիաբետով, ավելորդ քաշով եւ աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցող մարդկանց:

Պաղպաղակ ընտրելիս՝ դիետոլոգը խորհուրդ է տալիս նախապատվությունը տալ բաղադրության մեջ ավելի քիչ բաղադրիչներ ունեցող մթերքներին:

«Պետք չէ զգուշանալ պաղպաղակի բաղադրության մեջ «E» պիտակավորմամբ կոնսերվանտներից կամ հավելումներից: Կոնսերվանտները ավելացվում են, որպեսզի մթերքը ավելի երկար պահպանվի, իսկ «E» հավելումները հիմնականում բնական ծագում ունեն», - նշել է սննդաբանը:

Աղանդերի առավել անվնաս տարբերակը Պրունցեւան համարում է սորբեթները, որոնք ամբողջովին բաղկացած են մրգերից եւ հատապտուղներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll