• Latest news

Ինչպե՞ս պետք է սնվել բեռնաթափման օրերին

9 հուլիսի, 2021  11:20

Մարդը օրական 2000 կալորիա է ընդունում, իսկ բեռնաթափման օրերին պետք է ընդունել ոչ ավելի, քան 1500 կալորիա: Նման կարծիք է հայտնել սննդաբան, կենսաբանական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Միրոշնիկովը:

Ինչպես հաղորդում է «Մոսկվա 24»-ը, խորհուրդ է տրվում շաբաթվա 2-3 անգամ բեռնաթափման օրեր կազմակերպել, որպեսզի օրգանիզմը ճարպի պաշարներից վերցնի այն, ինչի կարիքն ունի:

Մասնագետի խոսքով՝ ամռանը տարածված վարունգի դիետան լավագույն տարբերակը չէ, քանի որ ցածր կալորիականությամբ դիետայի դեպքում ախորժակը ավելի է մեծանում եւ հնարավոր է չզսպել ուտելու ցանկությունը:

Դիետոլոգը խորհուրդ է տալիս խնձոր օգտագործել. կարելի է ուտել օրական մինչեւ 2,5 կիլոգրամ խնձոր, որը հարուստ է պեկտինով, վիտամիններով, հանքային նյութերով եւ օգտակար ածխաջրերով: Կարելի է նաեւ ձմերուկ ուտել. այն հակաօքսիդիչ՝ լիկոպեն է պարունակում:

«Պետք է հիշել, որ ավելի լավ է կանաչ խնձոր ընտրել: Դրանք պարունակում են ավելի քիչ շաքար, թթուներ եւ, հետեւաբար, ալերգիայի առաջացման պակաս ռիսկեր: Խորովված խնձորը ամենաառողջարարն է. այն ավելի քիչ թթուներ է պարունակում եւ ավելի քիչ ազդեցություն է ունենում ՍԱՏ համակարգի վրա», - ասել է Միրոշնիկովը:

Նա հավելել է, որ բեռնաթափման օրերին կարելի է ուտել հատապտուղներ, 2,5-3 կիլոգրամ ազնվամորի, ելակ կամ կեռաս, ամենալավը դրանք համատեղելն է: Օգտակար է նաեւ մեկ օր կեֆիրով դիետան, որի համար հարկավոր է 2-3 տոկոս յուղայնությամբ թթվակաթնային ըմպելիք՝ մոտ 2-2,5 լիտր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll