• Latest news

Ինչ մրգեր եւ հատապտուղներ պետք է օգտագործել շոգին

24 հուլիսի, 2021  20:16

Հապալասը, մոշն ու ազնվամորին լավագույն հատապտուղներն են, որոնք աահպանել ակտիվությունն ու առողջությունը: Այսպիսի կարծիք է հայտնել կլինիկական սննդաբան Վիկի Պետերսենը (ԱՄՆ):

Digital Journal-ը հայտնում է, որ հապալասը, մոշն ու ազնվամորին հակաօքսիդիչների հարուստ աղբյուր են, որոնք օրգանիզմի բջիջները պաշտպանում են վնասումներից, ինչպես նաեւ կարգավորում են արյան մեջ գլյուկոզայի եւ ինսուլինի ցուցանիշները:

Գլյուկոզայի քանակի վրա դրականորեն է ազդում խնձորը, որը նաև բարելավում է աղիքային միկրոֆլորան: Պետերսենը նշում է, որ խնձոր ընտրելուն պետք է ուշադիր վերաբերվել, քանի որ այդ միրգը հաճախ հագեցած է լինում պեստիցիդներով:

Առողջ մարսողության համար, մասնագետի կարծիքով, շատ օգտակար է նաեւ բանանը: Այն հարուստ է պրեբիոտիկներով եւ բջջանյութով, ընդ որում՝ որքան կանաչ է բանանը, այնքան շատ օսլա է այն պարունակում եւ ավելի օգտակար է աղիների համար:

Մեկ այլ օգտակար միրգ փորձագետը համարում է ավոկադոն, որում շատ բջջանյութ եւ օմեգա-3 ճարպաթթուներ կան, որոնք այս պտուղը շատ սննդարար են դարձնում եւ նպաստում են քաշի նվազմանը: Բացի այդ, ավոկադոյի մեջ պարունակվող հակաօքսիդիչներն աջակցում են սրտի գործառույթին:

Պետերսենը խորհուրդ է տալիս շոգ եղանակին օգտագործել նարինջ, որը, բացի վիտամին C-ից, հարուստ է վիտամին B-ով եւ կալիումով: Այս տարրերի համադրությունը նվազեցնում է բորբոքային պրոցեսների ինտենսիվությունը, նորմալացնում արյան ճնշումը եւ դրականորեն ազդում արյան մեջ շաքարի մակարդակի վրա: Մասնագետը նկատել է, որ խորհուրդ է տալիս նարինջը ուտել, ոչ թե այս մրգերից ստացված հյութը խմել, քանի որ հյութի պատրաստման ժաքմանակ շատ օգտակար հատկություններ կորչում են:

Պետերսենը հավելել է, որ անհրաժեշտ է օրական 2-3 անգամ մրգեր ու հատապտուղներ ուտել, որպեսզի դրանց օգտակար ազդեցությունն ավելի ուժեղ լինի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ