• Latest news

Ձմերո՞ւկ, թե՞ սեխ. ո՞րն է ավելի օգտակար

31 հուլիսի, 2021  10:46

Ո՞ր մթերքն է ավելի օգտակար՝ ձմերո՞ւկը, թե՞ սեխը, ո՞րն է նրանցից ավելի կալորիական, ո՞րն է պարունակում ավելի շատ օգտակար եւ սննդարար նյութեր։

Բժիշկ-սննդաբան Օլգա Կորաբլյովան հավաստիացնում է, որ սեխի 100 գրամը պարունակում է 35 կիլոկալորիա, այն դեպքում, երբ ձմերուկի կալորիականությունը ընդամենը 25 է։

«Սեխը ավելի կշտացնող է, դրանում ավելի շատ է սննդային մանրաթելերի՝ բջջանյութի քանակությունը, որը կարեւոր է աղիների կայուն աշխատանքի համար։ Մասնավորապես, բջջանյութը մաքրում է օրգանիզմը եւ կայունացնում խոլեստերինը։ Սեխի 100 գրամի մեջ մոտ 0,9 գրամ սննդային մանրաթելեր կան, այն դեպքում, երբ ձմերուկի մեջ մոտավորապես 0,4 գրամ է»,- ասել է Օլգա Կորաբլյովան, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Մասնագետի խոսքով՝ սեխի մեջ С վիտամինն ավելի շատ է , քան ձմերուկի։ 100 գրամ սեխի մեջ պարունակվում է մոտ 36 միլիգրամ վիտամին С, այն դեպքում, երբ ձմերուկի մեջ մոտ 8 միլիգրամ է։ Դա նշանակում է, որ պետք է ուտել ընդամենը 200 գրամ սեխ՝ ծածկելու համար ասկորբինաթթվի ցերեկային պահանջմունքը, որը մեծահասակի համար հավասար է 70-100 միլիգրամի։ С վիտամինը կարեւոր է ոչ միայն իմունիտետի համար, այն նաեւ օգնում է յուրացնել երկաթը եւ նպաստավոր ազդեցություն է գործում մաշկի վրա։

«Ձմերուկը լիկոպին է պարունակում, նյութ, որն ապահովում է նրա կարմիր գույնը։ Դա հակաօքսիդանտ է, որը նվազեցնում է աթերոսկլերոզի եւ սրտի հիվանդությունների առաջացման ռիսկը։ Կան հետազոտություններ, որոնք վկայում են այն մասին, որ լիկոպինի օգտագործումը նվազեցնում է դեպրեսիան, տագնապայնությունը եւ անգամ ցավը հոդերում»,- ասել է բժիշկը։

Այնուամենայնիվ, մասնագետի խոսքով՝ չի կարելի միանշանակ ասել՝ ո՞րն է ավելի օգտակար՝ ձմերո՞ւկը, թե՞ սեխը։

«Երկու բանջարաբոստանային մթերքում էլ շատ են վիտամինները եւ միկրոտարրերը, օրինակ՝ մագնիումը, կալիումը, մանգանը։ Սակայն ամենագլխավորն այն է, որ մթերքները պետք է չափավոր օգտագործել. մեկանգամյա կերակրաբաժինը չպետք է գերազանցի 200 գրամը։ Այդպիսի քանակությամբ ձմերուկը միզամուղ, իսկ սեխը՝ թուլացնող էֆեկտ չեն առաջացնում, եւ օգուտն առողջության համաև կլինի առավելագույնը»,- կարծում է Օլգա Կորաբլյովան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է