• Latest news

Բարձր ճնշում. 7 նշաններ, որոնց դեպքում անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել

22 օգոստոսի, 2021  11:57

Շատ հաճախ զարկերակային բարձր ճնշումը չի ունենում վառ արտահայտված ախտանիշներ, այդ իսկ պատճառով հիպերտոնիան անվանում են «լուռ մարդասպան»: Սակայն Մայոյի կլինիկայի մասնագետները հիշեցնում են, որ կրիտիկական բարձր զարկերակային ճնշումը կարող է որոշ ախտանիշներ առաջացնել:

Նախեւառաջ խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել կրծքավանդակի եւ գլխի ուժեղ ցավին, որը կարող է հիպերտոնիկ կրիզի ախտանիշ լինել, որի դեպքում անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել:

Ահա 7 կարեւոր նշաններ, որոնք կարող են վկայել զարկերակային բարձր ճնշման մասին, որի դեպքում անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել.

  • Կրծքավանդակի ուժեղ ցավ
  • Ուժեղ գլխացավ՝ գիտակցության մթագնումով եւ տեսողության պղտորմամբ
  • Սրտխառնոց
  • Ուժեղ անհանգստություն, տագնապային վիճակ
  • Դժվար, ընդհատվող շնչառություն
  • Ցնցումներ
  • Դիմումին արձագանքի բացակայություն:

Մասնագետները հիշեցնում են, որ արյան ճնշման կտրուկ եւ կրիտիկական աճը կարող է նշանակել, որ մարդու մոտ կաթված, սրտի նոպա, երիկամի կամ սրտի անբավարարություն կա: Որքան շուտ նրան ցուցաբերվի մասնագիտական օգնություն, այնքան լավ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել