• Latest news

Ծախոտը եւ ալկոհոլը կարող են դրդել մարդկանց թմրանյութերի օգտագործման. հետազոտություն

1 հոկտեմբերի, 2021  23:40

Ծխախոտի եւ ալկոհոլի օգտագործումը կարող է դրդել մարդուն մարիխուանա օգտագործել: Նման եզրակացության են եկել Բրիստոլի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Addiction ամսագրում:

Գիտնականները ապացույցներ են գտել, որ մարիխուանայի օգտագործումը կարող է հանգեցնել ծխել սկսելուն, իսկ օփիոիդներից կախվածությունը կարող է հանգեցնել ալկոհոլի օգտագործման ավելացման: Բացի այդ, կարող են լինել ռիսկի ընդհանուր գործոններ, որոնք ազդում են վտանգավոր նյութերի օգտագործման վրա:

«Ալկոհոլի եւ ծխախոտի օգտագործումը կարող է ուղղակիորեն բարձրացնել արգելված թմրամիջոցների օգտագործման մակարդակը: Այնուամենայնիվ, այս պահերի միջեւ կապը բարդ է: Թվում է, թե մեկ վատ սովորությունը մեծացնում է մյուսի վտանգը, սակայն մարդիկ կարող են ունենալ այլ ռիսկային գործոններ, որոնք մեծացնում են կախվածության հավանականությունը», - ասել է գիտական ​​հոդվածի համահեղինակ դոկտոր Զոի Ռիդը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll