• Latest news

Ո՞ր մթերքը կարող է երկարացնել կյանքը

6 հոկտեմբերի, 2021  16:27

Մեղրն այն մթերքն է, որը կարող է երկարացնել կյանքը, կարծում է ֆիտոթերապեւտ եւ կենսաբանական գիտությունների թեկնածու Միխայիլ Լուշչիկը (Ռուսաստան):

Ինչպես նշում է «Երեկոյան Մոսկվան», մեղրի հատկությունները մեծապես կախված են այն բաղադրիչներից, որոնցից այն ստացվել է: Օրինակ, լորենու մեղրն օգնում է ավելի արագ ապաքինվել մրսածության դեպքում: Ակացիայի մեղրն ունի ցածր գլիկեմիկ ինդեքս, ուստի շաքարախտով հիվանդները նույնպես կարող են այն ուտել:

Չնայած օրգանիզմի վրա տարբեր բաղադրիչների ազդեցության տարբերություններին, մասնագետը կարծում է, որ մեղվի մեղրն, ընդհանուր առմամբ, օգտակար է մարդկանց համար: Այս մթերքը նաեւ լավ է ազդում լյարդի, սրտի եւ նյարդային համակարգի վրա: Այն հարուստ է նաեւ հակաօքսիդանտներով, որոնք խոչընդոտում են արյան անոթների աթերոսկլերոզի զարգացմանը:

«Բացի մեղրից, մեղրամոմերը եւս կարող են բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Դրանք կարելի է օգտագործել մարսողության խանգարումը բուժելու համար: Բացի այդ, այն բոլոր մթերքները, որոնք արտադրում են մեղուները, զգալիորեն երկարացնում են կյանքը»,- ասել է Լուշչիկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել