• Latest news

Ինչպե՞ս է կլիման ազդում կորոնավիրուսի տարածման վրա

22 հոկտեմբերի, 2021  13:32

Բարսելոնի Գլոբալ առողջապահության ինստիտուտի (ISGlobal, Իսպանիա) մասնագետները կորոնավիրուսի սեզոնայնության հատկանիշներ են հայտնաբերել։

Ինչպես գրում է Nature Computational Science ամսագիրը, օգտագործելով թվային մոդելավորման մեթոդը՝ գիտնականներն ուսումնասիրել են կապը կլիմայի եւ COVID-19-ով հիվանդացության միջեւ մոլորակի տարբեր կետերում։ Պարզվել է, որ վիրուսի փոխանցման ամենաբարձր տեմպերը կապված են ավելի ցածր ջերմաստիճանների եւ խոնավության հետ։ Դրանց բարձրացմանը զուգընթաց՝ համավարակի ալիքները թուլանում էին։

Հետաքրքիր է, որ այս օրինաչափությունը բնորոշ էր առաջին եւ երրորդ ալիքներին, իսկ երկրորդի ժամանակ, որը տեղի ունեցավ ամռանը, այն խախտվել էր։ Գիտնականները դա կապում են այլ գործոնների ազդեցության հետ, օրինակ՝ զբոսաշրջային սեզոնի, որը նպաստում է վարակների տարածմանը։ Այնուամենայնիվ, գիտնականները համոզված են, որ COVID-19-ը ունի սեզոնային վարակներին, ինչպիսին գրիպն է, բնորոշ հատկանիշներ։

Հետազոտությունը նաեւ հաստատել է, որ կորոնավիրուսը հիմնականում փոխանցվում է օդով, եւ այստեղ նույնպես դեր է խաղում սեզոնայնությունը. ցածր խոնավության դեպքում աերոզոլների մասնիկների չափը փոքրանում է, եւ վիրուսն ավելի արագ է տարածվում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել