• Latest news

Ո՞ր մթերքը կարող է բարձրացնել տրամադրությունը

27 հոկտեմբերի, 2021  11:43

Շոկոլադը կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը, քանի որ այն պարունակում է տրիպտոֆան՝ մի նյութ, որը նպաստում է էնդորֆինների (այսպես կոչված՝ «երջանկության հորմոնների») արտադրությանը: Այս մասին հայտնում է բժիշկ-սննդաբան, Ռուսաստանի Դաշնային բժշկական-կենսաբանական գործակալության պրոֆեսոր Մարգարիտա Կորոլյովան։

Նրա խոսքով՝ շոկոլադի միայն անվանումը մարդկանց օրգանիզմում էնդորֆինների արտազատում է հրահրում։ Օգտագործելով այս քաղցրավենիքը՝ մարդն ուրախություն եւ հաճույք է ստանում բերանի խոռոչի ռեցեպտորների միջոցով, որից հետո իմպուլսը կարճ ճանապարհով շարժվում է դեպի հաճույքի կենտրոն, ինչը հանգեցնում է էնդորֆինների արտադրության։

Ինչպես նշել է մասնագետը, շոկոլադն ավելի լավ է պահել բերանում, դրա համը լիարժեք վայելելու համար։ Այս մթերքը «ամենօրյա ուրախության գործոն է», սակայն չափից ավելի օգտագործումը կարող է վտանգավոր դառնալ։ Մասնագետը հորդորել է օրական երկու-երեք կտոր շոկոլադ ուտել տրամադրությունը բարձրացնելու համար։ Նա նաեւ խորհուրդ է տվել ընտրել առնվազն 70-80 տոկոս կակաոյի պարունակությամբ շոկոլադ:

«Շոկոլադից կարող են խնդիրներ լինել, եթե մենք, պայմանականորեն, օրական երկու-երեք սալիկ ուտենք: Շոկոլադի չափից ավելի օգտագործումը կհանգեցնի քաշի ավելացման, կամաց-կամաց կսկսի ձեւավորվել ինսուլինի դիմադրություն, դիետաները բավարար չեն լինի օգնել ավելորդ քաշի դեմ պայքարին, սպասեցնել չեն տա նաեւ ածխաջրերի փոխանակության այլ փոփոխությունները՝ դրանից բխող խնդիրներով»,- ասել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել