• Latest news

Կորոնավիրուսի դելտա տարբերակը հեշտությամբ տարածվում է նույնիսկ պատվաստված մարդկանց շրջանում. հետազոտություն

1 նոյեմբերի, 2021  23:39

Պատվաստումն իսկապես նվազեցնում է վարակման դեպքում COVID-19-ի բարդությունների ռիսկը, բայց չի պաշտպանում ուրիշներին վարակվելուց։ Այս մասին ասվում է The Lancet Infectious Diseases ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։ Ըստ Medportal.ru-ի՝ պատվաստվածների եւ չպատվաստվածների շրջանում կորոնավիրուսի տարածման հավանականությունը գնահատելու համար Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները վերլուծել են 621 մարդու տվյալներ, որոնց հարազատների մոտ հաստատվել է COVID-19-ը 2020 թվականի սեպտեմբերից մինչեւ 2021 թվականի սեպտեմբեր:

Ընտանիքի պատվաստված անդամների շրջանում SARS-CoV-2-ի դելտա տարբերակով վարակվելու մակարդակը կազմել է 25%, մինչդեռ այն մարդկանց մոտ, ովքեր չեն ստացել պատվաստանյութը, բայց շփվել են վարակված հարազատների հետ, այս ցուցանիշը կազմել է 38%:  Հետազոտութան մեկ այլ կարեւոր բացահայտում է եղել այն, որ վիրուսային ծանրաբեռնվածության մակարդակը եղել է նույնքան, որքան վարակված չպատվաստվածների մոտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll