• Latest news

Ի՞նչ խախտումներով են անցկացվել Pfizer պատվաստանյութի կլինիկական փորձարկումները

3 նոյեմբերի, 2021  13:21

Կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութի կլինիկական փորձարկումները խախտումներով են անցկացվել: Մասնավորապես, թաքցվել են բացասական կողմնակի ազդեցությունների վերաբերյալ տվյալները։ Այս մասին հայտնում է BMJ ամսագիրը, որն անցկացրել է իր սեփական հետաքննությունը։

Լրագրողներին խախտումների մասին հայտնել է ամերիկուհի Բրուք Ջեքսոնը, ով աշխատել է Ventavia Research Group-ում, որն օգնել էր Pfizer-ին պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ իրականացնել: 2020 թվականի սեպտեմբերին նա ազատվել էր աշխատանքից այն բանից հետո, երբ նա բազմիցս հայտնել էր ընկերություն գլխամասային գրասենյակին թեստավորման զանգվածային խախտումների մասին:

Ջեքսոնը լրագրողներին փաստաթղթեր, լուսանկարներ, վիդեո եւ աուդիո ձայնագրություններ է փոխանցել։ Ֆայլերը ստուգում են անցել, որի արդյունքները հաստատել են, որ պատվաստանյութերի փորձարկումները չեն համապատասխանում Pfizer-ի ղեկավարության կողմից հաճախ պահանջվող չափանիշներին եւ կանոնակարգերին:

Ինչպես պարզվել է, թեստի արդյունքներն իսկապես պարբերաբար կեղծվել են, որոշ տեղեկություններ թաքցվել են, իսկ կամավորների ինքնությունը բացահայտվել է։ Բացի այդ, ընկերության ներկայացուցիչներն օպերատիվ չեն արձագանքել հիվանդների բողոքներին լուրջ կողմնակի ազդեցությունների վերաբերյալ:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է