• Latest news

4 ամենաօգտակար չրերը

6 նոյեմբերի, 2021  10:42

Բոլոր չրերը չէ, որ միանման օգտակար են։ Սննդաբան Լյուդմիլա Միկիտյուկը առանձնացրել է 4 ամենաօգտակար չրերը եւ բացատրել դրանց առանձնահատկությունները։

«Ամենատարածված եւ ամենաօգտակար չրերն են չամիչը, ծիրանաչիրը, խուրման եւ սեւ սալորաչիրը։ Դրանք շատ սննդարար են։ Դրանցում երեք անգամ ավելի շատ բջջանյութ, վիտամիններ եւ հանքային նյութեր կան, քան թարմ մրգերում։ Դրանք կարող են բավարարել օգտակար նյութերի խորհուրդ տրվող օրական նորմի ավելի մեծ տոկոսը։ Այդ քաղցրեղեններում պարունակվում են պոլիֆենոլներ, որոնք ուժեղ հակաօքսիդանտներ են»,- ասել է մասնագետը ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ չամիչը պարունակում է կալիում, В խմբի վիտամիններ, այն նպաստում է զարկերակային ճնշման իջեցմանը, ինչպես նաեւ օրգանիզմում բորբոքային պրոցեսների նվազմանը։

Սեւ սալորաչիրը, մասնագետի խոսքով, բնական թուլացնող է։ Այն հարուստ է կալիումով, բջջանյութով եւ А եւ К վիտամիններով։ Այս մթերքը, մասնագետի խոսքով, նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, իսկ բոայի մեծ խտության շնորհիվ օգնում է պայքարել օսթեոպարոզի դեմ։

«Խուրման հարուստ է երկաթով, կալիումով, բջջանյութով։ Խուրման հակաօքսիդանտների առաջատարն է, ինչով նպաստում է ազատ ռադիկալների առաջացրած վնասումների նվազմանը։ Հղիության վերջին ամիսներին նպաստում է արգանդի վզիկի լայնացմանը։ Ծիրանաչիրը աչքերի հիվանդության կանխարգելիչ է։ Հարուստ է բջջանյութով, կալիումով, А եւ С վիտամիններով։ Կարող է ապահովել վիտամին А-ի օրական նորմի 47 տոկոսը, իսկ դա օգտակար է մեր մաշկի եւ աչքերի համար»,- ավելացրել է մասնագետը։

Միկիտյուկը նաեւ խորհուրդ է տալիս չմոռանալ այն մասին, որ չրերը պահպանում են ամբողջ պտղի կալորիականությունը, ուստի կարեւոր է հետեւել կերած չրերի քանակին, այլապես այդ օգտակար մթերքներից կարելի է քաշ ավելացնել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է