• Latest news

Ինչպե՞ս կարող են սրտային հիվանդությունները նպաստել դեպրեսիայի եւ հետտրավմատիկ սթրեսային խանգարման առաջացմանը

23 նոյեմբերի, 2021  23:49

Դեպրեսիվ խանգարումները, անհանգստությունը եւ նույնիսկ հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (ՀՀՍԽ) կարող են զարգանալ սրտի հիվանդություններից հետո, այդ թվում` սրտի անբավարարությունից եւ ինսուլտից հետո: Այս մասին պատմում են ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (CDC) ամերիկացի գիտնականները։

Ինչպես գրում է Eat This! Not That!-ը, ներկայումս անհնար է բացահայտել դեպրեսիայի հիմնական պատճառները: Հետազոտողները կարծում են, որ այս խնդիրը կարող է առաջանալ կենսաբանական, բնապահպանական եւ հոգեբանական գործոնների պատճառով։

Հոգեբույժ Մարկ Փոլակը որպես դեպրեսիայի հիմնական ախտանշաններ նշել է տխրության կամ անհանգստության մշտական ​​զգացողությունը, նախկինում հաճելի զբաղմունքներից հրաժարվելը, դյուրագրգռությունը, անքնությունը, ախորժակի բացակայությունը կամ չափից շատ ուտելը, ստամոքսի ցավը, գոյացությունը կոկորդում, կենտրոնացման, հիշելու կամ որոշումներ կայացնելու հետ կապված խնդիրները, մշտական ​​հոգնածությունը, մեղքի, անարժեքության կամ անօգնականության զգացումը:

«Մարդիկ կարող են հակված լինել դեպրեսիայի մի շարք գործոնների, այդ թվում՝ ուղեղի աշխատանքի փոփոխության, ընտանիքի պատմության, կյանքի սթրեսային իրադարձությունների, անբարենպաստ սոցիալական խնդիրների պատճառով, ինչպիսիք են աղքատությունը եւ բժշկական խնդիրները»,- նշել է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է