• Latest news

Ամենավնասակար ընկուզեղենը. ո՞ր ընկուզեղենը չի կարելի ներառել սննդակարգում

30 նոյեմբերի, 2021  23:44

Գետնանուշը համարվում է ամենավնասակար ընկուզեղենը՝ չնայած իրականում այն ընկուզեղեն չէ։  Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է սննդաբան Սվետլանա Պանչենկոն։ 

Նրա խոսքով՝ գետնանուշը, որը պատկանում է հատիկաընդեղենի ընտանիքին եւ աճում է հողում, համարվում է ամենահզոր ալերգեններից մեկը։ Բացի այդ, գետնանուշը հաճախ ենթարկվում է սնկերի ազդեցության, ինչը կարող է բացասաբար ազդել մարդու առողջության վրա:

Պանչենկոն նշել է նաեւ, որ բոլոր ընկույզները պարունակում են ֆիտինաթթու, որը կարող է խանգարել սննդից մի շարք միկրոտարրերի, այդ թվում՝ երկաթի կլանմանը։ Ուստի, ըստ մասնագետի, հում ընկուզեղենը պետք է մի քանի ժամ թրջել, ապա չորացնել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։