• Latest news

Օմիկրոն շտամը կարող է կենդանի պատվաստանյութ լինել կորոնավիրուսի դեմ. մասնագետ

7 դեկտեմբերի, 2021  14:35

Կորոնավիրուսի նոր օմիկրոն շտամը կարող է կենդանի պատվաստանյութի դեր խաղալ. այս շտամը, ըստ առկա տվյալների, ցածչ պաթոգենություն ունի, եւ վարակվելուց հետո հիվանդները իմունիտետ են ձեռք բերում վարակի հիվանդաբեր տարբերակների նկատմամբ: Նման կարծիք է հայտնել վիրուսաբան, ՌԴ ԳԱ թղթակից անդամ, Էնգելհարդտի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բջիջների տարածման լաբորատորիայի ղեկավար Պյոտր Չումակովը (Ռուսաստան)։

ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ լավատեսական տեսակետ կա, որ կորոնավիրուսն անցել է իր էվոլյուցիայի երկրորդ փուլ եւ ավելի վարակիչ, բայց պակաս ախտածին է դարձել ։

«Դա նաեւ լավ է, քանի որ այս կերպ, գուցե, բնությունը կենդանի պատվաստանյութ է ստեղծել կորոնավիրուսի դեմ։ Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր հիվանդանում են եւ կրում են կորոնավիրուսի այս շտամը, կայուն կդառնան հիվանդաբեր տարբերակների նկատմամբ»,- ասել է մասնագետը։

Սակայն, նրա խոսքով, նոր տարբերակի զարգացումը եւ այն, թե ինչպես է այն դուրս մղում հիվանդություն առաջացնող շտամները, դեռ պետք է վերահսկվի:

«Մենք դեռ պետք է հետեւենք, թե ինչպես է օմիկրոնը տեղահանում հիվանդություն առաջացնող շտամները եւ ինչպես է դա ազդում հիվանդության ծանրության, ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվող հիվանդների թվի վրա: Այնուամենայնիվ, այս բոլոր կարանտինային միջոցառումները կապված են բժշկության հնարավորությունների հետ: Եթե ​​դա հնարավորություն տա բժշկությանը շունչ քաշել, ապա մենք հավանաբար ավելի լուրջ կարանտիններ չենք տեսնի»,- ասել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է