• Latest news

Որքա՞ն արագ կարող է թոքաբորբ առաջանալ օմիկրոնի շտամով վարակման դեպքում

9 դեկտեմբերի, 2021  16:15

Օմիկրոնի շտամով վարակման դեպքում թոքաբորբը կարող է ավելի արագ զարգանալ, քան մյուս շտամների դեպքում: Նման կարծիք է հայտնել վիրուսաբան Ալեքսանդր Սեմյոնովը (Ռուսաստան)։

Նրա խոսքով՝ նոր շտամով վարակվելիս մարդու մոտ հաշված օրերի ընթացքում կարող է թոքաբորբ զարգանալ։ Համավարակի նախորդ փուլերում, երբ կորոնավիրուսի այլ տարբերակներով վարակում էր տեղի ունենում, վարակվելուց մինչեւ թոքաբորբի սկիզբը տեւում էր 10-11 օր։ Հիմա այն կարճացել է՝ մոտ 3-5 օր։

Ըստ մասնագետի՝ վիրուսի նոր տարբերակի` թոքերի էպիթելի հետ փոխազդելու կարողությունը կատարելագործվել է: Դա թույլ է տալիս նոր մոդիֆիկացիայի վիրուսին «ավելի արագ իջնել թոքեր»՝ հրահրելով դրանց բորբոքումը։
Թոքաբորբը կարող է ունենալ հետեւյալ ախտանիշները.

  • խորխով հազ, արյան հետքերով,
  • ջերմություն, սարսուռ,
  • կրծքավանդակի ցավ, որը սրվում է խորը շունչելու, հազի ժամանակ,
  • հոգնածություն, թուլության զգացում,
  • հեւոց, շնչահեղձություն:

Նորմայից ցածր մարմնի ջերմաստիճանը նույնպես կարող է թոքաբորբի հավանական նշան լինել: Երբեմն` սրտխառնոցը: Տարեց մարդկանց մոտ թոքաբորբը կարող է դրսեւորվել հոգեկան շփոթությամբ, ապակողմնորոշմամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել