• Latest news

Ինչպես կարող են ֆիթնես-ապարանջանները բացահայտել կորոնավիրուսով վարակումը

9 դեկտեմբերի, 2021  18:54

Ֆիթնես-ապարանջանները կարող են օգնել բացահայտել COVID-19-ի վաղ ախտանիշները՝ ըստ Սթենֆորդի համալսարանի գիտնականների: Նրանց նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում։

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ Սթենֆորդի համալսարանի մասնագետները առաջին անգամը չէ, որ փորձում են ֆիթնես- ապարանջաններ օգտագործել տարբեր հիվանդությունների վաղ հայտնաբերման համար։

Նոր ուսումնասիրության ընթացքում նրանք գնահատել են, թե որքան օգտակար կարող են լինել խելացի ժամացույցները համաճարակի ժամանակ: Նրանք մշակել են MyPHD կոչվող հավելվածը, որը հավաքում է տվյալներ անվտանգ ամպային ծառայության վերաբերյալ այնպիսի չափանիշների մասին, ինչպիսիք են ամենօրյա ֆիզիկական ակտիվության, սրտի հաճախության եւ քնի ռեժիմի փոփոխություններ:

18-ից 80 տարեկան ավելի քան 3300 կամավորներ ներբեռնել են հավելվածը իրենց ֆիթնես-ապարանջաններում: 9 ամիս շարունակ նրանք ահազանգեր էին ստանում, երբ սարքը նորմալ տիրույթից դուրս  ցուցանիշներ էր գտնում: 

Հաստատված կորոնավիրուսով 84 մարդկանցից 67-ը ստացել են սարքի նախազգուշացում այն ​​մասին, որ հավանական է, որ վարակված լինեն, միջինը նկատելի ախտանիշների ի հայտ գալուց 3 օր առաջ։

Ըստ գիտնականների՝ ախտորոշման ճշգրտությունը կազմել է մոտավորապես 80%: Բացի այդ, ֆիթնես-ապարանջանը հայտնել է ֆիզիկական փոփոխությունների մասին COVID-19-ի պատվաստումից հետո։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll