• Latest news

Ինչպե՞ս լուծել այտուցները վերացնելու հարցը. սննդաբանի խորհուրդները

19 դեկտեմբերի, 2021  11:33

Որոշ մթերքների օգտագործումը կարող է այտուցների առաջացման պատճառ դառնալ։ Ուստի նման խնդիր ունեցող մարդիկ ցանկալի է, որ ավելի ուշադիր լինեն իրենց կերակրացանկի մթերքներն ընտրելիս։

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, սննդաբան-նուտրիցիոլոգ Իրինա Կարաեւան խորհուրդ է տալիս դեմքի այտուցների դեմ պայքարելու համար առաջին հերթին հրաժարվել կաթնամթերքներից եւ շաքարից։ Դրանց փոխարեն պետք է օգտագործել այծի կաթից պատրաստված կամ առանց լակտոզայի կաթնամթերքներ։

«Շաքարը բարձրացնում է արյան մեջ ինսուլինի մակարդակը եւ խանգարում ջրի արդյունավետությանը։ Նաեւ գլյուտենը, ուստի ցորենի հացն ու ալրեղենը կարող են լինել այտուցների գլխավոր պատճառներից մեկը։ Գլյուտենի ավելցուկը վնասում է բոլորին, փորձեք հրաժարվել դրանից մեկ-երկու ամիս եւ հաճելի փոփոխություններ կնկատեք»,- ասել է մասնագետը։

Նրա խոսքով՝ այտուցների առաջացման ժամանակ գլխավոր սխալը ջրազրկումն է ջրի անբավարար օգտագործման պատճառով։

«Վերացրեք այդ մթերքները ձեր կերակրացանկից, սկսեք առողջ կենսակերպ վարել, բավականաչափ ջուր խմեք եւ ժամանակին պառկեք քնելու։ Եվ արդեն մեկ-երկու շաբաթ հետո ձեզ այլեւս չեն անհանգստացնի այտուցներն, ու էներգիա կհայտնվի»,- ասել է սննդաբանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել