• Latest news

Ի՞նչ մթերքներ կարող են երկարացնել կյանքը

18 դեկտեմբերի, 2021  18:19

Որոշ մթերքներ նպաստում են մի ամբողջ շարք հիվանդությունների առաջացմանը, այն դեպքում, երբ այլ մթերքներ օգնում են պահպանել առողջությունը եւ երկարացնել կյանքը։ Նուտրիցիոլոգ Հոլի Զոքոլանը (Մեծ Բրիտանիա) խորհուրդ է տալիս խուսափել առաջիններից եւ սննդաբաժնում ավելացնել երկրորդները։

Ինչպես տեղեկացնում է Express-ը, խորհուրդ է տրվում, առաջին հերթին, խուսափել շաքարի բարձր պարունակությամբ մթերքների օգտագործումից՝ քաղցր գազավորված ըմպելիքներից, կարկանդակներից, քաղցր փաթիլներից։

Ցանկալի է նաեւ բացառել զտված բուսայուղերը՝ դրանք վնասակար են օրգանիզմի համար, քանի որ դրանք զտում են քիմիական եղանակով։

Իսկ ի՞նչ մթերքներ պետք է լինեն սննդաբաժնում առողջության պահպանման համար։

Մասնագետի խոսքով՝  երկարակեցության համար հարկավոր է ավելացնել օգտակար ճարպերի, օրինակ՝ ձիթապտղի յուղի, ձկան յուղի, ավոկադոյի, ընկույզի եւ սերմերի յուղերի օգտագործումը։

Զոքոլանն ավելացրել է, որ անհրաժեշտ է ավելի շատ օգտագործել սպիտակուցի, թարմ մրգերի բարձր պարունակությամբ սնունդ, խմել բավականաչափ ջուր եւ հավելյալ ընդունել վիտամիններ, որոնք կարող են պաշտպանել օրգանիզմը հատկապես ձմռանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll