• Latest news

Հունվարի 1. Ի՞նչ խնդիրների է բախվում ռեստորանային ոլորտը

27 դեկտեմբերի, 2021  20:39

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը օրերս հայտարարել էր, որ հունվարի մեկից հանրային սննդի վայրեր այցելել, ինչպես նաև համերգասրահներ և այլ միջոցառումների քաղքացիները կկարողանան մասնակցել միայն պատվաստված լինելու կամ ՊՇՌ թեստի բացասական արդյուքի պարագայում։

Ռեստորանների ասոցիացիայի նախագահ Աշոտ Բարսեղյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ որոշման նկատմամբ վերաբերմունքը խիստ բացասական է և դրա արդյունքում ռեստորաններում շրջանառությունը կնվազի․

«Մեզ ասում են, որ ոլորտը վնասներ չի կրի, քանի որ պատվաստվածության մակարդակը բարձր է և մարդիկ կայցելեն ռեստորաններ։ Այս պարագայում ևս որոշումն անտրամաբանական է, քանի որ եթե պատվաստումները շատ են՝ ինչո՞ւ են գնում սահմանափակումների»։

Նա նշեց, որ Մոսկվայում 1.5 շաբաթ ռեստորանների մուտքը եղել է QR կոդով, ինչի արդյուքում ռեստորաններում շրջանառությունը նվազել է 85%-ով։

«Դժվար է ասել, ինչու են մեր երկրում ռիսկային կետերը թողել ու միանգամից անցել հանրային սննդի ոլորտին։ Ու ցավոք, ռիսկերն ու վտանգները հաշվի չեն առնում», - ասաց նա հավելելով, որ առողջապահական վտանգները հաշվի են առնում, բայցչենմտածումփոխհատուցմանկամոլորտըչվնասելումասին։

Այնուամենայնիվ, նա վստահ է, եթե հրամանը կիրառվի՝ անխուսափելի կլինի բացասական ազդեցությունը տնտեսության վրա։

Բարսեղյանն անդրադարձավ նաև հանրային տրանսպորտի հարցին՝ նշելով, որ այդ թեմայով ոչ ոք չի խոսում․

«Երևի պարզ է, որ կարգավորել հնարավոր չէ ու այս պարագայում սահմանափակվում են նվազ վտանգ ունեցող վայրերը»։

Ավելին, Բարսեղյանի խոսքով՝ եթե չկա արտակարգ իրավիճակ, ապա ինչո՞ւ են կիրառվում դրան հատուկ միջոցներ։ 

Հարցին, թե այնուամենայնիվ որոշումը կկիրառվի, թե ոչ, նա նշեց, որ դժվարանում է ասել, իսկ այս պահին աշխատում են նախկինի պես։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել