• Latest news

Ինչպե՞ս կորցնել ամանորյա տոներին հավաքած կիլոգրամները

10 հունվարի, 2022  23:31

Ինչպե՞ս կարելի է կորցնել ամանորյա տոներին հավաքած կիլոգրամները։ Սննդաբան եւ ֆիթնեսի մարզիչ Քեթլին Թրոթերը որոշ խորհուրդներ է տվել։ 

Նրա խոսքով՝ բոլորի համար պարզապես չկա ունիվերսալ դիետա, քանի որ այս կամ այն դիետայի արդյունավետությունը մեծապես կախված է սեռից, տարիքից, նյութափոխանակության արագությունից եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակումների առկայությունից: Ուստի մասնագետը խորհուրդ է տալիս մշակել անհատական ​​սննդային մոդել։

Փորձագետի կարծիքով՝ հաջող նիհարելու համար ամենակարեւորը հետեւողականությունն ու որոշակի կենսակերպին հավատարմությունն է։ Պետք է նաեւ հիշել, որ անիրատեսական եւ ծայրահեղ դիետաները եւ վարժությունների ռեժիմները կարող են վնասակար լինել հորմոնների, քաշի եւ նյութափոխանակության համար: 

Սննդաբանը խորհուրդ է տալիս ընտրել սննդանյութերով հարուստ մթերքներ եւ կրճատել կիսաֆաբրիկատների եւ պատրաստի սննդի քանակը։

Խորհուրդ է տրվում նաեւ լսել օրգանիզմին․ ուտել միայն քաղցի զգացումից հետո, դադարեցնել, երբ ի հայտ է գալիս հագեցվածության զգացումը, իսկ ուտելու ընթացքում կենտրոնանալ գործընթացի վրա։ Թրոթերն առաջարկում է ավելի շատ ջուր խմել եւ չմոռանալ, որ ըմպելիքները նաեւ կալորիականությամբ են ազդում կազմվածքի վրա։ Քաշի եւ կազմվածքի համար հատկապես վնասակար են գազավորված ըմպելիքները եւ ալկոհոլը։

Նիհարել ցանկացողներին սննդաբանը նաեւ խորհուրդ է տալիս հիշել, որ առողջ ապրելակերպը ճանապարհ է, ոչ թե կարճ տարածություն, որը նախատեսված է ավելորդ քաշից արագ ազատվելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է