• Latest news

Վիտամին D-ի պակաս. ի՞նչ ախտանշան կարող է վկայել դրա մասին

13 հունվարի, 2022  18:40

Ձմռանը շատերը բախվում են վիտամին D-ի պակասի խնդրին, չէ՞ որ այդ վիտամինն արտադրվում է մաշկի տակ արեւի ճառագայթների ազդեցության ներքո, որոնք ձմռանը սովորաբար շատ չեն լինում։

Ի՞նչ ախտանշաններ կարող են մատնանշել վիտամին D-ի պակասի մասին։

Բրիտանական NHS-ի տվյալներով՝ վիտամին D-ի պակասի ախտանշաններից մեկն է համարվում օրվա ընթացքում առաջ եկող հոգնածության զգացողությունը, որը մարդուն անհանգստացնում է անկախ այն բանից, թե որքան է քնում։

Մասնագետները հիշեցնում են, որ վիտամին D-ն չափազանց կարեւոր դեր է խաղում ոսկրերի եւ մկանների առողջության պահպանման համար։ Դրա անբավարարությունն առաջ է բերում ոսկրերի եւ մկանների թուլություն, ինչը կարող է խորացնել ֆիզիկական հոգնածության զգացողությունը։

Մասնագետների խոսքով՝ բոլոր մարդիկ ժամանակ առ ժամանակ հոգնում են, բայց սովորաբար հանգիստն ու քունը վերացնում են այդ հոգնածությունը։ Իսկ եթե մարդն իրեն պաթոլոգիապես հոգնած է զգում եւ այդ զգացողությունը չի համապատասխանում ծախսած ջանքերին ու չի անհետանում քնից ու հանգստից հետո, խորհուրդ է տրվում ստուգել վիտամին D-ի մակարդակը։

Հարկ է նշել, որ ցերեկը հոգնածություն կարող են առաջացնել նաեւ այլ խախտումներ, այդ թվում անեմիան, ափնոեն քնած ժամանակ, վահանաձեւ գեղձի անբավարար ակտիվությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ