• Latest news

Օմիկրոն շտամը մարդու մաշկի վրա կարող է ապրել մոտ մեկ օր. հետազոտություն

26 հունվարի, 2022  13:54

Կորոնավիրուսի օմիկրոն շտամը շատ ավելի արագ է տարածվում նախորդ շտամների համեմատ, եւ դա կապված է վիրուսի նոր տեսակի կենսակայունության հետ։ Կիոտոյի Բժշկական համալսարանի (Ճապոնիա) գիտնականները պարզել են, որ օմիկրոնը կարող է շատ ավելի երկար ապրել պլաստիկե առարկաների եւ մարդու մաշկի վրա, քան վիրուսի նախորդ տարբերակները։

Հետազոտության համաձայն, որը հրապարակվել է Biorxiv պորտալում, պլաստիկի վրա Ուհանի  SARS-CoV-2-ի գոյության միջին ժամանակը 56 ժամ էր, դելտայինը՝ 114 ժամ, օմիկրոնինը՝ 193,5 ժամ։

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ դիակների մաշկի նմուշների վրա վիրուսի Ուհանի տարբերակը պահպանվել է 8,6 ժամ, իսկ օմիկրոնինը՝ 21,1 ժամ։ Այսպիսի կենսունակությունը, ինչպես եւ պետք էր սպասել, նպաստում է վիրուսի ավելի արագ տարածմանը։

Նշենք, որ օմիկրոնի ինկուբացիոն շրջանը 2-5 օր է, այն դեպքում, երբ կորոնավիրուսի նախորդ տարբերակինը միջինը 6-8 օր էր։

Նոր շտամը փոխանցվում է 7 անգամ ավելի արագ, քան դելտան, իսկ օմիկրոնով վարակված մարդը առաջին իսկ օրերից կարող է վարակել շրջապատի մարդկանց։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է