• Latest news

Ո՞ր ըմպելիքներն են օգտակար հիշողությունը բարելավելու համար

28 հունվարի, 2022  19:36

Որոշ ըմպելիքներ ոչ միայն օգտակար են առողջության համար, այլ նպաստում են հիշողության բարելավմանը, կարծում է սննդաբան Էմի Հուդսոնը (ԱՄՆ):

Ըստ Eat This, Not That!-ի՝ մասնագետը խորհուրդ է տալիս խմել սուրճ եւ կանաչ թեյ՝ տարիքային հիշողության անկման դեմ պայքարելու համար։

«Կանաչ թեյը հարուստ է պոլիֆենոլներով եւ հակաօքսիդանտներով, որոնք կարող են պաշտպանել մտավոր անկումից եւ նվազեցնել Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդության վտանգը»,- ասել է սննդաբանը։

Օգտակար է նաեւ նռան հյութը։ Մասնագետի խոսքով՝ որոշ դեպքերում այս ըմպելիքը կարող է 4 անգամ ավելի շատ հակաօքսիդանտներ պարունակել, քան կանաչ թեյը։

«Նուռը նաեւ ուժեղ հակաբորբոքային հատկություն ունի եւ այդպիսով օգնում է նվազեցնել օրգանիզմում քրոնիկական բորբոքումները», - նշել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել