• Latest news

«Պֆայզեր» պատվաստանյութը հասանելի է Հայաստանում. կարող են պատվաստվել 12 տարեկանից բարձր բոլոր անձինք

21 փետրվարի, 2022  14:20

COVID-19-ի դեմ «Պֆայզեր» պատվաստանյութի ձեռքբերված խմբաքանակը բաշխվել է և հասանելի է առողջության առաջնային պահպանման օղակներում` պոլիկլինիկաներում և պատվաստումային շարժական կետերում:

Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Պֆայզեր»-ով կարող են պատվաստվել 12 տարեկանից բարձր բոլոր անձինք (12-18 տարեկանները` ծնողի ստորագրությամբ):

Որպես բուստեր դեղաչափ`«Պֆայզեր» պատվաստանյութը կիրառելի է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ պատվաստման ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll