• Latest news

Արդյո՞ք սուրճն ապահովում է լրացուցիչ էներգիայով

6 մարտի, 2022  18:10

Սուրճը, ի տարբերություն տարածված կարծիքի, իրականում մարդուն լրացուցիչ էներգիայով չի ապահովում, ինչպես պնդում է դիետոլոգ Փուջա Մախիջան (Հնդկաստան):

Մասնագետն Instagram-ի իր էջում պատմել է, որ սուրճը միայն «պարտքով է վերցնում» էներգիան. այսինքն՝ կոֆեինը, ինչպես եւ ցանկացած խթանիչը, պարզապես ծախսում է օրգանիզմի ռեսուրսները:

Մախիջիի խոսքով՝ դա տեղի է ունենում, քանի որ կոֆեինն ունի ադենոզինին նման կառուցվածք, որը կուտակվում է օրգանիզմում օրվա ընթացքում եւ առաջացնում քնկոտության զգացողություն: Երբ մարդը սուրճ է ըմպում, ուղեղում ադենոզինի ռեցեպտորները «խցանվում են» կոֆեինով, եւ դա առույգության ժամանակավոր պատրանք է հաղորդում: Ընդ որում՝ ուղեղը պահանջում է ադենոզին, եւ այն սկսում է ստեղծել նոր ռեցեպտորներ, որոնք օրվա ընթացքում կուտակվում են ադենոզինով կամ կոֆեինով, եթե մարդը մեծ քանակությամբ սուրճ է օգտագործում:

Մախիջայի խոսքով՝ հենց այդ պատճառով մարդկանց մի մասը տառապում է անքնությամբ, եթե սուրճ է օգտագործում ցերեկվա ընթացքում, իսկ մյուս մասը կարողանում է հանգիստ քնել մեկ բաժակ ըմպելիքից հետո. ամեն ինչ կախված է նրանից, թե որ նյութն է հայտնվել ռեցեպտորների մեջ:

Օրվա ընթացքում էներգիայի առողջ լիցքեր ստանալու համար դիետոլոգը խորհուրդ է տալիս սուրճ խմելու փոխարեն թեթեւ սնվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել