• Latest news

44-օրյա պատերազմում որդուն կորցրած Անգելինայի դուստրը ծնվեց հղիության 37-րդ շաբաթում եւ 2370 գրամ է կշռում (լուսանկարներ)

25 մարտի, 2022  16:39

44-օրյա պատերազմում որդուն կորցրած Անգելինան վերապրածից հետո որոշեց նորից մայրանալ եւ դիմեց ռեպրոդուկտոլոգներին։ Մեկ տարի անց նրա երազանքն իրականացավ. այսօր ծնվեց նրա դուստրը։

Ռեպրոդուկտոլոգ Անուշ Աբրահամյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ Անգելինան Fertility Center էր դիմել մոտ մեկ տարի առաջ։ Անգելինան արդեն 48 տարեկան է: Համարվում է, որ այդ տարիքում արդեն դժվար է հղիանալ եւ ծննդաբերել, բայց՝ ոչ Անգելինային, ոչ նրա բժիշկներին չկանգնեցրեց դա, եւ մի քանի ամիս անց կինը հղիացավ ժամանակակից օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ:

Մասնագետի խոսքով՝ մինչ արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) պացիենտները միշտ մանրազնին հետազոտվում են՝ հայտնաբերելու եւ բուժելու համար խնդիրները, որենք կարող են խանգարել ինչպես պրոցեդուրաների արդյունավետությանը, այնպես էլ նորմալ հղիությանը։ Որքան մեծ է կինը, այնքան մեծ են ռիսկերն ու դժվարությունները, քանի որ նա կարող է քրոնիկական հիվանդություններ եւ այլ խնդիրներ ունենալ, որոնք հղիության դեպքում կարող են վատթարանալ եւ լուրջ բարդությունների հանգեցնել:

«Արտամարմնային բեղմնավորումից առաջ մենք միշտ ուշադիր զննում ենք պացիենտին: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի հղիությունը չվնասի կնոջ առողջությանը։ Ցանկացած խնդիր պետք է հայտնաբերվի եւ բուժվի մինչ պոցիենտի հղիանալը, որպեսզի հետո բարդություններ չառաջանան»,- ասաց մասնագետը:

Անգելինան նույնիսկ ավելի արագ հղիացավ, քան կարող էին ակնկալել մասնագետները՝ ԱՄԲ-ի առաջին փորձն անհաջող էր, սակայն երկրորդ փորձից հետո հաջողեց։ Անուշ Աբրահամյանի խոսքով՝ Անգելինայի տարիքում դա իսկական հրաշք է.

Մինչեւ 12-րդ շաբաթը հղիությունը վերահսկվում էր Fertility Center-ում, ինչից հետո կինը տեղափոխվեց «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ այնուհետեւ ծննդաբերեց կեսարյան հատմամբ:

Անգելինայի դուստրը ծնվեց հղիության 37-րդ շաբաթում։ Ծնվելիս նա 2370 գրամ էր կշռում, իսկ հասակը՝ 46 սանտիմետր։

Ինչպես նշեց Անուշ Աբրահամյանը, Անգելինան իր հինգ պացիենտներից մեկն է, ովքեր կորցնելով իրենց որդիներին 44-օրյա պատերազմում, կրկին հղիացել են անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակներում։ Այդ պացիենտների համար ԱՄԲ-ն վճարվում է պետպատվերի շրջանակներում, եւ այս ծրագրի մասնակից դառնալ նրանք կարող եք մինչեւ 50 տարեկան:

Այս ծրագրով արդեն գրանցվել է ընդհանուր մի քանի տասնյակ հղիություն, եւ բժիշկները ծնողների պես անհամբեր սպասում են 44-օրյա պատերազմում զոհված տղաների եղբայրների եւ քույրերի լույս աշխարհ գալուն։



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել