• Latest news

Կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կինը մայրացել է. Հղիանալու հավանականությունը 7% էր և լի ռիսկերով

6 ապրիլի, 2022  13:33

Շենգավիթ Բժշկական կենտրոնը ներկայացնում է պատմություն, ինչպես քաղցկեղը հաղթահարած կինը կարողացավ մայրանալ։ 

«Սա պատմություն է մի կնոջ մասին, ում նոր կյանքը սկսվեց դարի չարաբաստիկ հիվանդության ախտորոշումից հետո։

Լուսանկարի փոքրիկի մայրիկը 31 տարեկանում պլանային ստուգման ժամանակ հայտնաբերում է, որ ունի կրծքագեղձի քաղցկեղ, և անցնելով երկարատև վիրահատական ու բուժման կուրս՝ հաղթահարում է այն։

Ընտանիքի լիարժեքության համար զույգը որոշում է գնալ ռիսկի և բալիկ ունենալ։

Հրաշքներ լինում են, երբ այդ հրաշքին նպաստում են պրոֆեսիոնալները։

Դիմելով «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին՝ զույգը որոշում է կայացնում արտամարմնային բեղմնավորմամբ բալիկ ունենալ «Շենգավիթ» ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի» գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի օգնությամբ։

Մայրիկի հետ հավասարապես հուզված Մ․ Գրիգորյանը պատմում է, որ արտամարմնային բեղմնավորմամբ կնոջ հղիանալու հավանականությունը 7% էր և լի ռիսկերով, բայց այնուամենայնիվ, որոշել են փորձել: Շատ կարևոր հանգամանք է այն, որ կնոջը հակացուցված է եղել հորմոնալ խթանիչները, և այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Մարգարիտա Գրիգորյանի նախաձեռնությամբ արտամարմնային բեղմնավորումը կատարվել է բնական ցիկլով: ԱԲՄ առաջին փորձից գրանցել են երկար սպասված հղիությունը։

Հղիության ողջ ընթացքում կինը գտնվել է «Շենգավիթ» ԲԿ-ի պրոֆեսիոնալ, հոգատար մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի հսկողության ներքո։

Հղիության հասուն փուլում իրականացվել է կեսարյան հատում, ծնվել է երիտասարդ ընտանիքի հրաշքը՝ Ելենան: Ինչպես մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանն է նշում․ «Հղիության ընթացքը հեշտ չի անցել, բայց պատվով ենք հաղթահարել»: Փոքրիկի անունը զույգը միանշանակ է ընտրել՝ Ելենա, ինչպես երջանիկ մայրիկն է ասում՝ նա «Елена Прекрасная»-ն է։

Երիտասարդ կինն իր անսահման շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնում Շուշանիկ Բախշյանին և Մարգարիտա Գրիգորյանին, և նշում, որ առանց նրանց անհնար կլիներ այսօր գրկելու մի բուռ երջանկությունը, ով լիովին փոխել է իրենց կյանքը»,-տեղեկացնում են ԲԿ-ից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է