• Latest news

Կտավատի ալյուրն իսկապե՞ս օգտակար է աղիների համար

7 ապրիլի, 2022  15:51

Վերջին ժամանակներս շատերն են սկսել սննդի մեջ վուշի սերմեր կամ ալյուր օգտագործել՝ փորկապությունը կանխելու համար։ Բայց արդյո՞ք իրականում օգտակար է այդ մթերքը։ Այս մասին կարծիք է հայտնել հեպատոլոգ-գաստրոէնտերոլոգ Սերգեյ Վյալովը (Ռուսաստան)։

«Ի՞նչ է կտավատի ալյուրը։ Ավելի հաճախ՝ սննդամթերք, հազվադեպ՝ կենսաակտիվ հավելում (ԿԱՀ)։ Եթե այն ԿԱՀ է, ապա սովորաբար առողջության համար օգտակար է, այն գերհագեցած ճարպաթթուների եւ բջջանյութի աղբյուր է։ ԿԱՀ-ն առաջարկվում է ուտել հենց փաթեթից՝ գդալով։ Կտավատի ալյուրը՝ որպես սննդամթերք, ավելացվում է հացի մեջ կամ օգտագործվում է ալրից պատրաստվող ցանկացած այլ մթերքի արտադրության համար»,- ասել է մասնագետը։

Այլընտրանքային բժշկության կողմնակիցների կարծիքով՝ կտավատի ալյուրը դրական է ազդում աղիների միկրոֆլորայի վրա, ամրացնում է իմունիտետը, խանգարում քաղցկեղի առաջացմանը, նպաստում է աղիների կծկումներին եւ վերացնում է փորկապությունը։ Միջոցն օգնում է նաեւ քաշն իջեցնելու հարցում եւ բարենպաստ ազդեցություն է գործում մաշկի եւ մազերի վիճակի վրա։

Բայց բժիշկը հավաստիացրել է, որ կտավատի սերմերի ալրի բաղադրությունը մոտավորապես նույնն է, ինչ եւ ցանկացած այլ ալրինը։ Կտավատի ալյուրը բջջանյութի լավ աղբյուր է։ Այն պարունակում է նաեւ օմեգա-3 ճարպաթթուներ։ Մշտական օգտագործման դեպքում այն իսկապես կարող է նվազեցնել աթերոսկլերոզի առաջացման վտանգը։

Բայց չպետք է մոռանալ, որ  կտավատի ալյուրն առաջին հերթին ածխաջրեր են, եւ եթե դրանք չափից շատ օգտագործվեն, դա կհանգեցնի նոր ճարպային կուտակումների առաջացման, հատկապես գոտկատեղում։ Ուստի կտավատի ալյուրը չարժե շատ օգտագործել։

Մասնագետի խոսքով, եթե ցանկանում եք լրացնել օմեգա-3-ի պակասը, անհամեմատ ավելի արդյունավետ է ալրի փոխարեն կտավատի ձեթ օգտագործել։  Օրական մեկ թեյի գդալ որակյալ կտավատի ձեթը լիովին կփոխհատուցի օգտակար ճարպերի պակասը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է