• Latest news

Թռչնագրիպի ախտանիշներն ու կանխարգելումը. վտանգավո՞ր է արդյոք այն մարդկանց համար

2 մայիսի, 2022  22:48

Վերջին տարիներին թռչնագրիպի ամենասարսափելի բռնկումը հարվածել է ԱՄՆ-ին՝ սպանելով ավելի քան 24 միլիոն թռչունների: Ըստ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տվյալների՝ H5N1 վիրուսը 29 նահանգներում վարակել է կոմերցիոն ու տնային թռչունների եւ մոտ 250 բռնկում է առաջացրել:

Այնուամենայնիվ, հանրային առողջապահության ներկայացուցիչները հաստատում են, որ վիրուսը հանրությանը փոխանցելու ռիսկը ցածր է, գրում է USA Today-ը։

Ներկայումս շրջանառվող վիրուսի գերիշխող շտամը կոչվում է H5N1: Վիրուսը բռնկվում է վայրի թռչունների շրջանում, բայց կարող է տարածվել ընտանի թռչունների մեջ եւ հանգեցնել արագ ու զանգվածային բռնկումների:

Թռչնագրիպի ախտանիշները շատ նման են սեզոնային գրիպի ախտանիշներին: Դրանք կարող են ներառել հազ, կոկորդի ցավ, գլխացավ եւ մկանային ցավ, հոգնածություն եւ շնչահեղձություն:

Ծանր վարակները կարող են հանգեցնել թոքաբորբի, որը պահանջում է հոսպիտալացում: Երբեմն վարակը առաջացնում է տենդ, ավելի հազվադեպ՝ փսխում եւ լուծ:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել էր, որ 2003 թվականից աշխարհի 18 երկրներում հաստատվել է H5N1 վիրուսով հիվանդանալու 863 դեպք, ինչի հետեւանքով մահացել է 455 մարդ։

Սակայն H5N1 վիրուսը մեծ վտանգ չի ներկայացնում մարդկանց համար, հայտարարել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը: Հիվանդացող մարդկանց մեծ մասը վարակվում է «վարակված թռչունների հետ սերտ, երկարատեւ եւ անպաշտպան շփումից հետո»։

Թռչնագրիպի լավագույն կանխարգելումը թռչունների հետ երկարատեւ շփումից խուսափելն է: Նրանց, ովքեր սերտ շփման մեջ են տնային թռչունների հետ, որսում կամ սեփական թռչուններ են պահում, խորհուրդ է տրվում ձեռնոցներ, դիմակներ եւ աչքերի պաշտպանության միջոցներ կրել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել